Рубрика: Զատիկ

Զատիկ

Մասնակիցներ` 2.2դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝ մարտի 30-ից, ապրիլի 12-ը

Ապրիլի 12` Սուրբ հարության տոն

Նպատակը՝ Ծանոթացում Զատկական ծեսին, ծեսի խորհուրդին, իրականացման ընթացքին:

Խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Ծեսի իրականացման անհրաժեշտության ընկալում, գիտակցում:
  • Երևակայական մտածողության ձևավորում:

Զատկական ծեսի ընթացքը՝ 

Մայրենի՝ Խոսել Զատկական ծեսի մասին, ծեսի խորհուրդի մասին: Սովորում ենք Զատկական հանելուկներ, ասիկներ, խաղիկներ, հանելուկներ, պատմություններ, զատկական խաղեր։

Զատկական ձվերի գլորում՝ Զատկական ձվերի փոխանակման ավանդույթը գալիս է դեռևս վաղ քրիստոնյաներից: Երեխաների շրջանում ամենատարածված զատկական ավանդույթներից մեկը տոնական ձվերի գլորումն ու որոնումն է: Երեխաները զատկակն ձվերը թաքցնում են պարտեզում՝ ասելով, որ դրանք զատկական ճագարն է դրել: Ամենաշատ ձվեր գտնող երեխան շահում է մրցանակ:

Հավկիթախաղ՝ երեխաներ կռվացնում՝ իրար են հարվածում զատկական ներկված ձվերը, ում ձուն ամուր է լինում և չի կոտրվում, նա էլ հաղթում է:

Մեդիահմտություններ՝ paint նկարչական ծրագրով պատրաստում ենք զատկական մեդիաբցիկներ՝ նկարում ենք զատկական ձվեր։

Տեխնոլոգիական հմտություններ՝ Պատրաստում ենք զատկական բացիկներ, աճեցնում ենք ցորենի ածիկ տարբեր տարաների մեջ, գունավորում ենք, նկարում, պատրաստում ենք զատկական կերպարներ՝ Ակլատիզ կամ Պաս պապ(մի սոխ, վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնոհայերի մեջ այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ ու մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին -Ակլատիզ, չվանը վիզ, Եկավ մեզ հյուր՝ կախվավ երդիս։)

Մաթեմատիկա՝ Հորինում ենք զատկական խնդիրներ, նակրում paint  ծրագրով և մուտքագրում:

Զատկական երգերի, պարերի ուսուցում՝

Զատկական ծեսը իմ ընտանիքում՝, զատկական խոհանոց՝  Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին նախապատրաստվում են Զատկական տոնին։ Տոնում են Զատիկ տոնը, ներկայացնում Զատկական-ծիսական սեղանը՝ պատմելով դրանց խորհուրդի մասին:(ներկայացնել տեսանյութի միջոցով) Մեծահասակներից տեղեկություններ են հավաքում տոնի մասին: (ուղարկել ձայնագրություն):

Рубрика: Ձոն, Ուսումնական երրորդ շրջան

Ձոն

Ժամանակահատված՝ մարտի 6-ից ապրիլի 7-ը
Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Նպատակ՝

  • Մայրիկների մասին մեդիասահիկների/ppt/ ստեղծում:
  • Գովք մայրիկներին:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
  • Դիմավորում գարնանը՝ բույսերի խնամք, ծառատունկ, միջավայրի խնամք:

Խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Երևակայության զարգացում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
  • Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական  գործունեության ընթացքում:

Ընթացք`

Մայրենի

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին): Հորինել, գրել գովք, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ մայրիկների մասին: Մայրիկների անվան տառերով աքրոստիկոսներ հորինել: Ստեղծել մեդիասահիկներ:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա

Սովորում ենք power point ծրագիրը, ստեղծում «Մայրիկ» ընթերցարաններ:

Ես և շրջակա + մեդիա

Ծառատունկ, ծաղկատունկ, միջավայրի խնամք:

Օտար լեզուներ ` մայրիկին նվիրված երգերի ուսուցում

Արդյունքները կներկայացվեն՝ բլոգում, ենթակայքում։

Рубрика: Без рубрики

Ուսումնական գարուն

Ժամանակահատված ՝ մարտի 23-ից մարտի 27

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ սովորողի մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու, գարնանային եղանակի և բնության փոփոխությունները նկատելու ունակություն: Անցած հեքիաթներն ու բանաստեղծությունները կենդանացնելու հմտություն:

Անհրաժեշտ միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, պլանշետ, ձայնագրիչ։

Ընթացքը՝

Գարուն + Ռոդարի + Աղայան՝ Ըտրել Ռոդարիի կամ Աղայանի ստեղծագործություններից մեկը ներկայացնել ընտանիքի անդամների հետ  բնության գրկում, բակում, այգում:

Գարունը իմ այգում՝ ֆոտոպլեներ՝ սովորողները հետևում են այգու խնամքին, տեսանյութի միջոցով պատմում են, ներկայացնում այգու բուսյերը, ծառերը, հետևում փոփոխությունների, կատարում ֆոտոպլեներ:

Գարնանային զբսանք՝ պատմել այն վայրի մասին, որտեղ ըստ քեզ գարունը ամենագեղեցիկն է: (ներկայացնել տեսանյութ):

Ես  գարուն եմ բերում իմ տուն, այգի/ծառատունկ՝  սովորողները ընտանիքի անդամների հետ միասին կատարում են ծառատունկ, կամ տնկում բույսերի թաղարներ, խնամում, ցույց տալիս՝ ինչպես են օգնում գարնանաը ավելի շատացնել ծաղկումը:

Զատկական տոնի նախապատրաստում՝ Մեծահասակները պատմում են տոնի մասին, ինչպես են նշում, ինչպես են նշել: Սովորողները վերապատմում են՝  ձայնագրում, նկարում են paint ծրագրով:

Ուկնդրում և սովորում են զատկական երգեր՝

Բարով եկար այ զատիկ

Զընկլիկ օրոճ

Մեր դռանը Խնկի ծառ

Զարկ բոլճիկ

Եկել է ուրախ զատիկ

Մեր դռանը Խնկի ծառ

Рубрика: Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցման հինգերորդ օր

Սովորողները շնորհավորում են իրենց մայրիկներին։ Մայրիկատոն է և տեխնոլոգիական աշխատանքն անխուսափելի է։ Նրանք պատրաստում են բացիկներ և նվիրում մայրիկներին։

Գաբրիելլա Ալբերտ

Աշոտ Կարախանյան