Սեբաստացի ընտանիք. Նախագիծ
Անվանումը` Սեբաստացի ընտանիք
Նախատեսված է ՝ 2.2 դասարանի համար
Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ, ծնողներ, տատիկ-պապիկներ…
Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթ (02.03-06.03)
Նպատակը՝ ներառել ընտանիքը սեբաստացի բաց, ազատ միջավայրում, ամրացնել ծնող-երեխա-դպրոց կապը,
Խնդիրները՝ ներգրավվել ընտանիքը նախագծերում, ընտանիքը դարձնել մեդիա միջավայր
Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ իրականացնել
Երկուշաբթի
Նկարահանել հոլովակ, որտեղ սովորողը խոսում է, թե ի՞նչ գիտի վարակների, վիրուսների մասին, ինչպե՞ս պետք է պաշտպանվել և ինչպե՞ս է կազմակերպում իր հիգիենան։
Հոլովակը տեղադրել youtube-յան ալիքում և հղումն ուղարկել ուսուցչին։
Երեքշաբթի
Ընթերցել <<Կացին ախպեր>> հեքիաթը, ձայնագրել, Paint համակարգչային ծրագրով նկարել հեքիաթն և ձայնագրության հետ միասին ուղարկել ուսուցչին։
Չորեքշաբթի
Խնդիր հորինուկներ։ Հորինում ենք խնդիրներ և փորձում լուծել։ Խնդիրները նկարում ենք Paint համակարգչային ծրագրով։
<<Ձոն>> նախագծի շրջանակում, նկարում ենք մեր մայրիկին և մայրիկին ուղղված փոքրիկ խոսք գրում։
Հինգշաբթի
Սովորում ենք <<Մարտ>> բանաստեղծությունը, փոքրիկ հոլովակ պատրաստում և հղումն ուղարկում ուսուցչին։
Ուրբաթ
Տեխնոլոգիական աշխատանք։ Պատրաստում ենք բացիկներ և շնորհավորական խոսքեր գրում բացիկի մեջ։ Նվիրում ենք մեր մայրիկներին։ Նկարահանել ընթացքը։
Միջավայրը` տանը, բակում, ազատ միջավայրում
Նախագծի, նախագծծի արդյունքների հրապարակում, տարածում՝
Բլոգներում
Սոցցանցերում
Ենթակայքում
