Месяц: Январь 2020
Ազգային խաղեր

Ճամբարակնները խաղում են ազգային խաղեր։ Նրանց ուրախությանն ու ոգևորվածությանն չափ և սահման չկա։
Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 ջոկատի ճամբարականներ
Ժամկետը՝ Հունվարի 31-ին, ժամը՝ 10:30-14:00
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Նպատակը՝ Մասնակցելու մարզական ստուգատեսին, խաղալու ձմեռային մարզական խաղեր(դահուկ, սահնակ), վայելելու ձմեռային բնությունը Ջրվեժում, իրականացնելու ձմեռային ֆոտոպլեներ, ձնաքայլք անտառապուրակում:
Երթուղի՝ 
Հարավային դպրոց-Երևան-Կենտրոն-Նոր Նորք- Ջրվեժի անտառ(21կմ)
Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Լուսինե Պետրոսյան
Խնդիրներ՝
- թիմային աշխատելու կարողության ամրապնդում
- ճամփորդական կանոնների կիրառում՝ ինչպես խաղալ ձմեռային խաղեր առանց վնասելու և վնասվելու, ճամփորդական պայուսակ՝ ի՞նչ իրեր են անհրաժեշտ ձմռանը ճամփորդելու համար
- մարզական խաղեր՝ սովորում ենք ձմեռային խաղեր խաղալ
- ձնաքայլք, քայլքի ժամանակ տեղանքի ուսումնասիրում, տարբեր եղանակների բնության համեմատում, եղանակի նկարագրություն
Անհրաժեշտ ճամփորդական իրեր, նյութեր
- թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
- սպորտային համազգեստ, տաք հագուստ, ձմեռային գլխարկ, ձեռնոց
- ուսապարկ, ջուր, սնունդ,
- սահնակ, դահուկ
- հեռադիտակ, խոշորացույց
Նախապատրաստական աշխատանքների փուլ՝
- Խոսք, զրույց, պատումներ ճամփորդության վայրի մասին:
- Նախապատրաստական աշխատանքներ դասարանում՝ սովորողները համացանցից կհանեն տեղեկություններ Ջրվեժի անտառապարկի մասին, կճշտեն հեռավորությունը դպրոցից և կտեղադրեն անհատական բլոգներում
Ճամփորդության ընթացքը՝ Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում 3.2ջոկատի ճամբարականների՝ ավագ սեբաստացիների հետ Ջրվեժի անտառապարկում 1.2 ջոկատի ճամբարականներն կսովորեն խաղալ ձմեռային մարզական խաղեր, միասին կանցկացնենք մարզական ստուգատես, մրցույթ, կքայլենք, միմյանց կօգնենք կողմնորոշվել տեղանքում, իրականացնել ֆոտոպլեններ: Վերադարձին ճամբարականները կտաքանան տաք շոկոլադ ուտելեվ և վայելելով քաղցրաբլիթներ:
- պատրաստել տեսնյութեր ճամփորդության մասին, տեսաֆիլմ, ռադիոնյութ, հրապարկել կայքում, դասարանական և անհատական բլոգներում
- ճամփորդական ձմեռային պլենների ցուցադրում, աշխատանքների հրապարակում
Ճամփորդություն դեպի Էկզոտարիում
Վայր՝ Վահրամ Փափազյան փող., 8 շենք («Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում)
Օր՝ Հունվարի 23
Ժամ՝ 10:30-13:00
Նպատակը՝ ճանաչողական, հետազոտական
Մասնակիցներ՝Հարավային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ
Ընթացքը՝ Այցելելելու ենք «Զուլանդիա» էկզոտարիում՝ շփվելու, ծանոթանալու էկզոտիկ կենդանիների հետ:
Արդյունքում՝ սովորողները կպատմեն իրենց տպավորությունների մասին, տեսանյութն ու ֆոտոշարը կտեղադրեմ ենթակայքում, բլոգում:
Այլընտրանքային նկարչություն
Այս անգամ իբրև նկարչության գործիք օգտագործել ենք մեր մատնահետքերը։
Ի՞նչ է երևում բանալու անցքից

Երկրորդ դասարանցիները մի պահ փակել էին իրենց աչքերը և փորձում էին երևակայել, թե ի՞նչ կարող էին տեսնել բանալու անցքից։ Արդյունքները հրաշալի էր։
Ստեղծագործ միտք և հզոր երևակայություն
Մարզական ստուգատես
Օրը՝ 24.01.2020
Ժամը՝ 11:00-11:45
Անցկացման վայրը՝ Հարավային դպրոցի մարմնամարզական դահլիճ
Մասնակիցները՝ 2-2 դասարան
Ծրագրում՝
- Նախավարժանք
- Էստաֆետային խաղեր
Խաղ 1.
- Սողանցում մարզական նստարանի վրա — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական նստարանին, պառկում փորի վրա, ոտքերը խաչաձև ետ ծալում և ձեռքերի օգնությամբ սողում նստարանի վրա: Այնուհետև շրջանցում է կանգնակը, վազքով ետ գալիս՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ Մարզական նստարան, կանգնակ:
Խաղ 2
- Քայլք մարզական նստարանի վրա — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական նստարանին, բարձրանում նրա վրա, ձեռքերը գոտկատեղին կամ լայն տարածած, քայլում է նստարանի վրայով, շրջանցում է կանգնակը, վազքով ետ գալիս՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ Մարզական նստարան, կանգնակ:
Խաղ 3
- Գլուխկոնծի — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական գորգին, գլուխկոնծի տալիս, այնուհետև անցնում օղակի միջով և վազքով ետ վերադառնում՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ մարզական գորգ, օղակ:
Ազգային խաղեր
Օրը՝ 22.01.2020
Ժամը` 11.00-12.00
Վայրը՝ հարավային դպրոց
Մասնակիցներ՝2-2 դասարան
Նպատակը՝
- ծանոթացում ազգային խաղերին
- ազգային խաղերի ուսուցում
- խմբով խաղալու հմտությունների զարգացում
- մրցելու-հաղթելու կարողությունների զարգացում
- ազգային ինքնության պահպանում, տարածում
Ընթացքը`
Ներկայացնել, թե ինչ ասել է «ազգային խաղ»: Կատարել խաղերի ընտրություն, տեղեկություն տալ ներկայացվող խաղերի պատմութան,կանոնների մասին։
Արդյունքը`
Ազգային խաղերը սովորողի մեջ դաստիարակում են մրցակցային ոգի, հաղթանակի հասնելու մեծ կամք, հմտություն և այլն։ Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով։
1․ Ծափոցիկ
Երկու սովորող նստում են իրար դիմաց, ձեռքերը ծնկներին են խփում և, բարձրացնելով մինչև կուրծքը, ծափ են տալի, ափերն իրար են խփում, ապա աջ ձեռքերն են իրար խփում, հետո ձախերը, այնուհետև դարձյալ ծափ տալով ծնկներին են խփում ու նորից սկսում: Այս գործողությունը աստիճանաբար արագացնելով` սկսում են շուտ-շուտ ծափ տալ։
2․Ծիսական խաղ
Սովորողները չարխափաններով, գդալներով, ոտքերի դոփյուններով, այլ չխկչխկացող առարկաներով շրխկացնում են և աղմկում:
Ներկաներից մեկը հարցնում է.
— Ի՞նչ եք անում:
— Մուկն ենք բռնում:
— Որ ի՞նչ անեք:
— Որ ուղարկենք:
— Ու՞ր:
— Մկստան:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ցուրտն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Իր երկիրը՝ հյուսիս:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ծուլությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Օվկիանոսի հատակ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Փնթիությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Խոզերի մոտ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Անկարգությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Կապիկների մոտ:
3․Մուկ–կատու
Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։
4․Գա՛յլ, թողգիշերենքքեզմոտ
Խաղում են 10-15 հոգով: Սովորողներից մեկը դառնում է գայլ, իսկ մնացածը` նապաստակներ: Անկյունում որևէ երկրաչափական պատկեր է գծվում /շրջան, ուղղանկյուն…/` որպես գայլի տուն: Նապաստակները մոտենում են տնակին ու ասում․
-Գա՛յլ, թող գիշերենք քեզ մոտ:
Գայլը գլուխը թեքում է մի կողմ և բարձրաձայն մտածում․ «Լավ, կթողնեմ, բայց գիշերը կուտեմ ձեզ»: Սովորողները մտնում են գայլի տնակը: Խաղավարն ասում է․
-Ուշ երեկո է: Մոտենում է գիշերը:
Վերջին բառի հետ սովորողները պետք է փախչեն գայլից, իսկ գայլն առաջինն ում բռնեց, նա է գայլ դառնում:
Ավազաթերապիա
Կինետիկ ավազի հետ խաղալը ոչ միայն օգնում է մատների մանր մոտորիկայի զարգացմանը, այլև հանգստացնում է նյարդային համակարգը, խթանում ստեղծագործական մտքի զարգացմանը։














































