Рубрика: Ձմեռային ուսումնական ճամբար, Ճամփորդություններ, Նախագծեր

Ճամփորդություն դեպի Էկզոտարիում

Վայր՝  Վահրամ Փափազյան փող., 8 շենք («Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում)
Օր՝ Հունվարի 23
Ժամ՝ 10:30-13:00
Նպատակը՝ ճանաչողական, հետազոտական

Մասնակիցներ՝Հարավային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ

Ընթացքը՝ Այցելելելու ենք «Զուլանդիա» էկզոտարիում՝ շփվելու, ծանոթանալու էկզոտիկ կենդանիների հետ:

Արդյունքում՝ սովորողները կպատմեն իրենց տպավորությունների մասին, տեսանյութն ու ֆոտոշարը կտեղադրեմ ենթակայքում, բլոգում:

Ամփոփում

Рубрика: Ձմեռային ուսումնական ճամբար

Մարզական ստուգատես

Օրը՝ 24.01.2020

Ժամը՝ 11:00-11:45

            Անցկացման վայրը՝ Հարավային դպրոցի մարմնամարզական դահլիճ

Մասնակիցները՝ 2-2 դասարան

Ծրագրում՝

  • Նախավարժանք
  • Էստաֆետային խաղեր

Խաղ 1.

  • Սողանցում մարզական նստարանի վրա — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական նստարանին, պառկում փորի վրա, ոտքերը խաչաձև ետ ծալում և ձեռքերի օգնությամբ սողում նստարանի վրա: Այնուհետև շրջանցում է կանգնակը, վազքով ետ գալիս՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ Մարզական նստարան, կանգնակ:

Խաղ 2

  • Քայլք մարզական նստարանի վրա — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական նստարանին, բարձրանում նրա վրա, ձեռքերը գոտկատեղին կամ լայն տարածած, քայլում է նստարանի վրայով, շրջանցում է կանգնակը, վազքով ետ գալիս՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ Մարզական նստարան, կանգնակ:

Խաղ 3

  • Գլուխկոնծի — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական գորգին, գլուխկոնծի տալիս, այնուհետև անցնում օղակի միջով և վազքով ետ վերադառնում՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ մարզական գորգ, օղակ: