Ողջույն, ես Մոնիկան եմ։ Ծնվել եմ 1994թ․ օգոստոսի 25-ին։ Մասնագիտությամբ դասվար մեթոդիստ եմ։ Սովորել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետում։ Ունեմ 9 տարվա մանկավարժական կրթություն՝ գերազանցության դիպլոմներով։
Շատ եմ սիրում երեխաներին և չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երեխաների։ Սիրում եմ նկարել, ստեղծագործել, երևակայել, ընթերցել, լողալ։ Չեմ դադարում անընդհատ սովորելուց և կարծում եմ, որ ինքնակրթությունը զարգացման լավագույն միջոցն է։
Ամուսնացած եմ և ունեմ մեկ որդի։