Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ֆլեշմոբեր

Մաթեմատիկայի հոկտեմբերյան ֆլեշմոբ

Կրթահամալիրում իրականացվող ամենամսյա մաթեմատիկայի ֆլեշմոբին մասնակցեցին նաև 1.2 դասարանի սովորողներն իրենց ընտանիքաի անդամներով: Ֆլեշմոբերը ընտանեկան դպրոցի կարևորագույն մասն են կազմում: Ֆլեշմոբերը հնարավորություն են ընձեռում ստեղծել սերտ համագործակցային կապ ինչպես դպրոցի և ընտանիքի միջև, այլև սովորողի և ընտանիքի անդամների միջև:

Հոկտեմբերին մասնակցել են 1.2 դասարանի 15 ընտանեկան դպրոցները՝

  1. Զեյթունեան Ռիթթա և ընտանիք
  2. Ղևոնդյան Եվա և ընտանիք
  3. Սարգսյան Արինա և ընտանիք
  4. Բեգլարյան Լիլի և ընտանիք
  5. Տեր-Դավիթյան Դանիել և ընտանիք
  6. Կիրակոյան Ռոբերտ և ընտանիք
  7. Բաբայան Սամվել և ընտանիք
  8. Խաչատրյան Ռաֆայել և ընտանիք
  9. Աբովյան Դավիթ և ընտանիք
  10. Թումանյան Ալեքսանդր և ընտանիք
  11. Այվազյան Գոռ և ընտանիք
  12. Մարտիրոսյան Մարիա և ընտանիք
  13. Խերունցյան Միքայել և ընտանիք
  14. Մկրտչյան Արամ և ընտանիք
  15. Ավետիսյան Արաքսի և ընտանիք

Ֆլեշմոմբի ամփոփ ֆայլը տե՛ս այստեղ:

Հոկտեմբերյան ֆլեշմոբը տե՛ս այստեղ:

Рубрика: Ֆլեշմոբեր

Մայրենիի հունվարյան ֆլեշմոբի արդյունքներ

  1. Այնպիսի սուտ ասա, որ ասենք սուտ է։

Գրիգորյան Ալֆրեդ — Պապիկիս բանջարանոցի դդումները ծառին են աճում։

Կարախանյան Աշոտ — Այսօր ես ամուսնացել եմ։

Հարությունյան Խորեն — Վաղը լինելու է 2001թվականը։

Գալոյան Միկա — Ես այսօր ոսկի եմ գտել։

Արշալույսյան Աշոտ — Ես ապրում եմ անտառում մի փոքրիկ խրճիթում միայնակ:

Մանուկյան Սոնա — Ես պոչ ունեմ։

Մխոյան Գայանե- Ամպը գոռաց ու երկնքից ձմերուկներ թափվեցին:

Դավիդյան Դանիել — Մարս մոլորակում կյանք կա։

Մկրտչյան Ալիսա — Պապս երեկ այնպես փռշտաց ,որ երկինքը պատռվեց:

Մարգարյան Արիանա — Ես երեկ գնացել էի Մարս:

Այդինյան Ստելլա — Աքաղաղն այսօր վաղ առավոտյան մարդկային լեզվով խոսեց և բարևեց ինձ, պատմեց իր երազը:

Գաբրրիելլա Ալբերտ — Գիտեք, երեկ հայրիկս մեքենայով տիեզերք գնաց։

2. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և հորինի՛ր պատմություն։

Գրիգոյան Ալֆրեդ — Լինում է, չի լինում մի հիմար մարդ է լինում, այնքան հիմար, որ բոլորին իր հիմարությամբ հաղթում է, այդ պատճառով էլ մարդիկ նրան անվանում են «Անհաղթ հիմար»։

Կարախանյան Աշոտ — Անխելք աքլորը
Անխելք աքլորն իր տիրոջն ասում է . — Ինձ տուր սատկացրու, կտրատիր, բուդ սարքիր, եփիր եւ կեր։ Տերը չի համաձայնվում եւ աքլորին ասում է, որ նա անխելք է, եւ իրեն կտանի այնտեղ, որտեղից վերցրել է։ իսկ աքլորը խնդրում, աղաչում է, որ իրեն ուտի։ Վերջ ի վերջո տերը համաձայնվում է եւ աքլորին ուտում։

Հարությունյան Խորեն — Անխելք աքլորը
Լինում է չի լինում մի աքլոր է լինում։ Ես աքլորը այնքան անխելք է լինում, որ առավոտյան վեցին ծուղրուղու անելու փոխարեն ծուղրուղու է անում ժամը երեկոյան վեցին։ Նա այնքան անխելք է լինում, որ հավի տեղը նա է թուխս նստում։ Մի անգամ էլ նա հանդիպում է հավին և հարցնում է,- <<Այդ ինչպե՞ս ես անում, որ կարողանում ես ձու ածել; իսկ ես՝ ոչ>>։
Հավը նրան պատասխանում է
— Պետք է շատ ուժ գործադրես և քեզ մոտ ամեն ինչ կստացվի։

Գալոյան Միկա — Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Էս Հուռին շատ անհաջողակ աղջիկ է լինում։ Ինչ գործ բռնում է, հաջողություն չի ունենում։ Դրա համար էլ մարդիկ անունը դնում էն Ձախորդ Հուռի։

Արշալույսյան Աշոտ — Մի անգամ Ձախորդ Հուռին անտառում ծառ էր կտրում, ծառը ընկավ եզների գլխին: Խեղճ եզները սատկեցին:

Մանուկյան Սոնա- Ձախորդ Հուռին։ Լինում է, չի լինում է մի աղջիկ, անունը՝ Հուռի։ Բոլորն իրեն ասում են ձախորդ Հուռի։ ինչո՞ւ են ասում ձաղորդ Հուռի, որովետև նրա երկու ձեռքերն ու ոքերը ձախ են։

Մխոյան Գայանե — Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում՝ անունը Հուռի: Այս աղջիկը ինչ անում է չի լինում: Հացը վառվում է, ճաշը աղի է լինում, լվացքը գետը տանում է, անասունները դաշտից փախնում են: Ինչ անում է, չի լինում: Դրա համար էլ նրան անվանում են ձախորդ Հուռի:

Դավիդյան Դանիել — Անխելք աքլորը
Լինում է չի լինում մի աքլոր է
լինում։ Խելք չի ունենում այս աքլորը։ Այնքան անխելք է լինում,որ բոլոր հավերը և աքլորները միշտ ծաղրում են անխելք աքլորին։ Աքլորը շատ
է տառապում և ուզում է բոլորին ապացուցի, որ շատ խելացի է։

Մկրտչան Ալիսա — Լինումա չի լինում մի աղջիկ է լինում, անունը Ձախորդ Հուռի: էս Հուռին ինչ անում է, չի անում ձախորդությամբ է ավարտվում:Մի օր Հուռին կարկանդակ է պատրաստում հարևաններին հյուրասիրելու համար ։Ափսոս շատ աղի է լինում, շաքարավազի փոխարեն աղ է լցնում ։Խեղճ Ձախորդ Հուռի։

Մարգարյն Արիանա — Անխելք աքլորը
Լինում է չի լինում մի խելացի աքլոր է լինում:
Մի օր աքլորը քայլում էր իր սիրած ճանապարհով և գլուխը խփում է պատին:
Նա կորցնում է հիշողությունը ու մոլորվում: Նրան գտնում է մի անխելք մարդ:
Մարդը նրան անխելք խրատներ է տալիս և աքլորը դառնում է անխելք:

Այդինյան Ստելլա — Ձախորդ Հուռին
Լինում է չի լինում մի ձախորդ Հուռի է լինում: Մի օր ձախորդ Հուռին գնում է խանութ բանան գնելու: Հասնում է խանութ ու տեսնում է, որ փողերը տանն է մոռացել: Հետ է վերադառնում տուն, փողը վերցնում է ու գնում խանութ: Հասնելով խանութ իմանում է, որ մի ուրիշ ձախորդություն է եղել՝ բանանը վերջացել է: Գնում է կողքի խանութը, որտեղ բանան կար, բայց տեսնում է, որ փողն է ճանապարհին կորցրել: Հետ է գնում, ճանապարհին փնտրում է, բայց փողը չի գտնում ու տեսնում է, որ օրը մթնել է, բայց ինքը դեռ բանան չի գնել:

Գաբրիելլա Ալբերտ — Ձախորդ Հուռին
Մի անգամ էս Հուռին որոշում է թել մանի, որ վերմակ կարի։ Փորձում է, փորձում, ձախորդություն է հետը պատահում ու խճճվում է իր մանած թելի մեջ։ Հիմա արդեն ստիպված է լինում պառկել ու ոչ մի բան չի կարողանում անել։ Մարդը գալիս է սա տեսնում ու ասում Հուռիին.

-Ա՜յ աղջի, էնքան գործ չես արել, որ էլ ոչ մի բան չի ստացվում մոտդ անել։
Օգնում է ,ազատում թելերից։ Արդեն Հուռին սկսում է փորձ անել օրը մի գործ անել, բայց ամեն անգամ մի փորձանքի է գալիս. մեկ տունն է հրդեհում, մեկ կենդանիներին վնասում, այնքան մինչև մի օր գործ անել է սովորում։

3. Շնորհավորի՛ր Հ․ Թումանյանի ծնունդը

Գրիգորյան Ալֆրեդ — Շնորհավոր ծնունդդ մեծ մարդ, և շնորհակալություն այս ամբողջ հարստության համար, որ մեզ ես թողել։

Կարախանյան Աշոտ — Ես Հովհաննես Թումանյանին շնորհավորում եմ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա մեր Մեծ բանաստեղծն է, մեզ համար թողել է հետաքրքիր հեքիաթներ, բանաստեղծություններ եւ պատմվածքներ, որոնք մենք սիրով կարդում եւ սովորում ենք։ Նա նաեւ եղել է շատ բարի մարդ։ Ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանին եւ գիտակցում նրա արժեքը հայ գրականության մեջ։

Հարությունյան Խորեն — Սիրելի Հովհաննես Թումանյան, շնորհավոր քո ծնունդը։ Շնորհակալ եմ, որ դու մեզ թողել ես այսքան լավ հեքիաթներ և բանաստեղծություններ։

Գալոյան Միկա — Սիրելի՛ բանաստեղծ, շնորհավոր Ձեր 152 ամյակը։ Մենք Ձեզ շատ ենք սիրում։

Արշալույսյան Աշոտ — Շնորավոր ծնունդդ մեծանուն գրող:

Մանուկյան Սոնա — Շնովավորհ ծննդյանդ 152 ամյակը։ Ես ցանկանում եմ, որ Դուք միշտ լինեք անմահ։

Մխոյան Գայանե — Շնորհավոր Ձեր ծնուննդը հրաշալի մարդ: Ես շատ եմ սիրում Ձեր գրքերը և հաճույքով կարդում եմ դրանք:

Դավիդյան Դանիել — Սիրելի Հովհաննես Թումանյան, շնորհավորում եմ քեզ ծննդյան կապակցությամբ։ Շատ ցավում եմ որ չկաս էլ, բայց շատ եմ սիրում քո ստեղծագործությունները։

Մկրտչյան Ալիսա — Շնորհավոր ծնունդդ ամենայն հայոց գրող։

Մարգարյան Արիանա — Սիրելի Հովհաննես Թումանյան,
Շնորհավորում եմ Ձեր տարեդարձը: Ես շատ շնորհակալ եմ, որ դուք այդքան լավ հեքիաթներ և բանաստեղծություններ եք գրել:Մենք Ձեզ կուրախացնենք լավ սովորելով և Ձեր ծնունդը նշելով:

Այդինյան Ստելա — Շնորհավոր, իմ սիրելի Հովհաննես Թումանյան: Ես շատ եմ սիրում քո ստեղծագործությունները:

Գաբրիելլա Ալբերտ — Սիրելի Հովհաննես Թումանյան, շնորհավորում եմ ձեզ Ձեր 152 ամյակի առթիվ, մաղթում եմ ձեզ, որ բոլոր երեխաներս լինենք շատ գրասեր ու հեքիաթասեր։ Եվ ստեղծվեն շատ ու շատ նոր հեքիաթներ։ Ձեր հեքիաթներն էլ միշտ մնան անմահ …

4. Ընթերցի՛ր Հ․ Թոմանյանի քո սիրելի բանաստեղծություններից մեկը։

Հարությունյան Խորեն

Գալոյան Միկա

Մանուկյան Սոնա

Մխոյան Գայանե

Մարգարյան Արիանա

Այդինյան Ստելլա

Գաբրիելլա Ալբերտ

Рубрика: Ֆլեշմոբեր

Մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա ֆլեշմոբի արդյունքներ

Գալոյան Միկա — 7

Զաքարյան Նարե — 10

Այդինյան Ստելլա — 7

Մարգարյան Արիանա — 9

Հարությունյան Խորեն — 9

Գրիգորյան Ալֆրեդ — 9

Գաբրիելլա Ալբերտ — 9

Մկրտչյան Ալիսա — 7

Մանուկյան Սոնա — 9

Рубрика: Ֆլեշմոբեր

Նոյեմբերյան Ֆլեշմոբից. Ստեղծագործում են սովորողները

Լոլիկն ու ծաղկակաղամբը
Լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության: Գնացին, գնացին, մին էլ տեսան մի խրճիթ և շատ զարմացան: Մտան այդ խրճիթը, բայց խրճիթում ոչ մեկը չկար: Տան տերը գնացել էր որսի, Իսկ լոլիկն ու ծաղկակաղամբը  հետ վերադարձան տուն: Կարախանյան Աշոտ

Նապաստակները սնունդ են փնտրում։ Նապաստակները տեսան նրանց ու սկսեցին վազել նրանց հետևից։ Նրանք վազեցին դեպի մարագ, որպեսզի թաքնվեն։ Դուռը բացեցին, տեսան մի մեծ տակառ, որոշեցին թաքնվել տակառի մեջ։ Թռան մտան տակառի մեջ։ Դու մի ասա տան տիրուհին տակառի մեջ աղաջուր էր լցրել, որ թթու դներ։ Եվ խեղճ լոլիկն ու ծաղկակաղամբը դարձան թթուդրիկի առաջին բաղադրիչները։: Գրիգորյան Ալֆրեդ

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան մի տատիկ։ Տատիկն ասաց․
— Ու՞ր եք գնում այդպես արագ։ 
Լոլիկն ասաց. 
-Ման ենք գալիս։ 
Տատիկն ասաց․
-Մի քիչ ել այդպես վազեք՝  ջուրը կընկնեք։ 
-Ոչինչ,- ասացին լոլիկն ու ծաղկակաղամբը։ 
Գնացին գնացին և գլորվեցին ջուրը։ Գալոյան Միկա

ԹԹՈՒԴՐԻԿ

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան գազարին։ Գնացին գնացին մին էլ տեսան վարունգին։
Ճանապարհին հանդիպեցին կաղամբին։ Արդեն երեկո էր և ցուրտ էր։ Նրանք գտան մի ապակե տարա և լցվեցին մեջը։ Երբ լույսը բացվեց, նրանք հասկացան, որ թթու են դառել։ Հարությունյան Խորեն

Ընկերները
Մի տուն տեսան: Մտան տեսան շատ բանջարեղեներ են ապրում և ծանոթացան և բոլորով սկսեցին համերաշխ ապրել: Մխոյան Գայանե

Ճամփորդություն


Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության: Գնացին, գնացին , մին էլ տեսան գազարին: Գազարը հարցրեց .
—Ուրե՞ք գնում:
-Ճամփորդության: -կարո՞ղ եմ գալ ձեր հետ: 
—Իհարկե կարող ես : 
Երեքով շրջեցին ամբողջ աշխհարով: Մկրտչյան Ալիսա

Թափանցիկ դդմիկը
Գնացին ,գնացին մին էլ տեսան դդմիկին:Մի քիչ խոսեցին և հանկարծ անձրև եկավ:Երբ անձրևը դադարեց բանջարեղենները տեսան ,որ դդմիկի գույնը անհետացել է:Նրանք շատ շատ ծիծաղեցին ,իսկ դդմիկը ամոթից կարմրեց: Զաքարյան Նարե

Թթուդրիկ
Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան մի աղի լիճ ու որոշոցին մի քիչ լողալ։ Երբ դուրս եկան ջրից նկատեցին, որ թթվել են։ Բալաբանյան Էլինա

Գազարը նրանց հրավիրեց իր տուն, հյուրասիրեց համեղ խորտիկներ, հետո առաջարկեց գնալ լողալու: Բոլորը վերցրեցին իրենց լողազգեստները ու գնացին աղաջրի մոտ: Այնտեղ նրանց միացան կաղամբը, վարունգը, սխտորը, դափնու տերևը և բիբարը: Հետո բոլորը լավ լողացին մեծ ամանի մեջ: Մենք էլ համեղ թթու կերանք: Այդինյան Ստելլա

Հնարամիտ լոլիկը
Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան, որ ճանապարհը ծառերով փակված է։ Բայց լոլիկը չխառնվեց, քանի որ ճարպիկ էր և խելացի։ Առաջարկեց հողի տակով անցնել։ 
— Քանի որ մենք հողի վրա ենք աճում, մեր աճած մասը կփորենք կանցնենք,-ասաց լոլիկը։
Բայց ձառերի արմատներն այնքան խիտ էին, որ նրանք հայտնվեցին ծուղակում։ Մեկ էլ նրանց հանդիպեց անձրևորդը և առաջարկեց օգնել։ Ճանապարհը փորեց և միասին դուրս եկան։ Հայտնվեցին բանջարանոցում ու իրենց ընկերներին խոստացան այլևս չփախչել իրենցից։ Գաբրիելլա Ալբերտ

Սոխը կանգնած լալիս էր, որովհետև բոլորը նրան տեսնելիս լաց էին լինում։  Լոլիկն ու ծաղկակաղամբն ասացին սոխին, որ նա կարող է հագնել ծաղրածուի հագուստ։ Սոխը սրբեց արցունքները և հագավ  շորերը։ Բոլոր բանջարեղեններն ուրախանում  էին նրան տեսնելիս, իսկ լոլիկն ու ծաղկակաղամբը դեռ լալիս էին։ Հակոբյան Ռոբերտ

Рубрика: Ֆլեշմոբեր

Մայրենիի ֆլեշմոբի արդյունքներ

Այդինյան Ստելլա — 8

Զաքարյան Նարե — 10

Մկրտչյան Ալիսա — 8

Դավիդյան Դանիել — 8

Կարախանյան Աշոտ — 10

Մարգարյան Արիանա — 1

Արշալույսյան Աշոտ — 7

Հարությունյան Խորեն — 10

Գալոյան Միկա — 10

Գաբրիելլա Ալբերտ — 9