Рубрика: Հեռավար ուսուցում, Ստեղծագործում են սովորողները, Տիեզերք

Ամենա-ամենա մոլորակը

Ամենա-ամենա մոլորակում

Ամենա-ամենականաչ մոլորակում աճում են ամենա-ամենաբարձր ծառերը, ամենա-ամենագեղեցիկ թփերը, ամենա-ամենագույնզգույն ծաղիկները։ Ամենա-ամենականաչ մոլորակում հոսում են ամենա-ամենամաքուր գետերը, ծփում են ամենա-ամենակապույտ ծովերն ու օվկիանոսները։ Այստեղ ապրում են ամենա-ամենաբարի կենդանիներն ու ծլվլում են ամենա-ամենագեղեցիկ թռչունները։ Ամենա-ամենալուրթ երկնքում շողում է ամենա-ամենափայլուն արևը, իսկ ամենա-ամենաընդարձակ դաշտերում աշխատում են ամենա-ամենաջանասեր մարդիկ։
Գալոյան Միկա

Рубрика: Տիեզերք, Ընթերցարան

Աստղեր, Լուսին, Արև

Աստղեր

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

վիթխարի — շատ մեծ, հսկա

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում:
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը):
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը: Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից:
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի: Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով: Լուսնի վրա նաև լեռներ կան: Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով: Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն:
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր: Պարզ է , որ այնտեղ կյանք չի կարող լինել:
Լուսինն իր լույսը չունի. այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի` իր վրա ընկած լույսը:

սավառնել— թռչել

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է, նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Рубрика: Հեռավար ուսուցում, Տիեզերք

Տիեզերք

Մեր Երկիր մոլորակն ունի 8 հարևան (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն): Միասին նրանք կազմում են Արեգակի շուրջը պտտվող ինը հիմնական մոլորակների խումբը: Արեգակը և նրա շուրջը պտտվող տիեզերական մարմինները միասին մենք անվանում ենք Արեգակնային համակարգ: Արեգակից և մոլորակներից բացի Արեգակնային համակարգի մեջ են մտնում լուսիններ, գաճաճ մոլորակներ, աստղակերպեր և գիսաստղեր:

Ի՞նչ տարբերություն կա աստղերի և մոլորակների միջև

Մոլորակներն այնքան մեծ կամ տաք չեն, որքան աստղերը, և իրենք լույս չեն արձակում: Նրանք ստեղծվել են մեր աստղի՝ Արեգակի կազմավորման շամանակ եղած նույն գազի և փոշու ամպերի մնացորդներից: