
Աշնանային տեխնոլոգիա

Օրը՝ 25.09.2018
Ժամը՝ 11։00֊12։00
Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց֊պարտեզի բակ
Մասնակիցները՝ 1-2 դասարանի սովորողներ
Անհրաժեշտ պարագաներ՝ Սպիտակ թղթեր, վրձիններ, ջրաներկեր, ջրամաններ, աշխատանքային գոգնոցներ, երաժշտություն (Կոմիտաս Կաքավիկ):
Նկարագրությունը՝
Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են բակի սեղանները բոլոր անհրաժեշտ պարագաներով: Դասվարը կամ դասվարի օգնականը ընտրում է կոմիտասյան որևէ ստեղծագործություն՝ ունկնդրման համար: Երբ միանում է երաժշտությունը, սովորողներն ընտրում են մեկ կամ մի քանի գույներ և սկսում նկարել (թեման՝ ազատ ընտրությամբ): Աշխատանքի ավարտից հետո դասվարը կամ դասվարի օգնականը ֆոտոխցիկով կամ հեռախոսով նկարում է պատրաստի աշխատանքները, ֆիլմ պատրաստում՝ կցելով աշխատանքի ընթացքում հնչած երաժշտությունը: Հետո միասին դիտում են ֆիլմը, յուրաքանչուր սովորող փորձում է գտնել իր աշխատանքը և անուն որոշել նրա համար:
Նյութը ներկայացված է Գաբրիելլայի բլոգում։
Խորեն Հարությունյան , 5․2 դասարան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզ առաջին դասարան
Մոնիկա Տոնոյան
A daily selection of the best content published on WordPress, collected for you by humans who love to read.
Longreads : The best longform stories on the web
The latest news on WordPress.com and the WordPress community.