Рубрика: Վարպետության դաս

Վարպետության դաս․ դասարանական գույքի ձևավորում

Վարպետության դասի վարող — ծնող՝ Լուսինե Խանդիլյան

Օրը — 29.09.2020, 02.10.2020

Ժամը — 12:40-13:35

Իրականացման վայրը — Հարավային դպրոցի բացօթյա տարածք, դասասենյակ

Անհրաժեշտ պարագաներ —պահարաններ, պալետներ, յուղաներկեր, վրձիններ, գոգնոցներ, ձեռնոցներ

Իրականացման նապատակը — ստանալ մասնագիտական տեղեկատվություն գույների, ձևավորման, դիզայներական հարցերի շուրջ, զարգացնել ստեղծագործական միտքը, սովորել ճիշտ օգտվել յուղաներկերից

Իրականացման ընթացքը — Վարպետության դասի առաջին օրը նվիրում ենք պալետների ձևավորման և գունավորման աշխատանքներին։ Իրականացնելու ենք բացօթյա տարածքում, որտեղ սովորողները բաժանվելու են խմբերի և յուրաքանչյուր խումբ ձևավորելու է իր առջև դրված պալետը։ Աշխատանքը համակարգվելու է շնողի կողմից։

Վարպետության երկրորդ դասին՝ ուրբաթ օրը, ձևավորելու ենք դասարանական պահարանները, որն իրականացնելու ենք դասարանում։