Рубрика: Հանդիպումներ, Մարզական նախագծեր

Մարզական առօրյա

Կրթահամալիրը մշտապես աչքի է ընկել իր հեղինակային կրթական մոտեցումներով և ծառայել է որպես օրինակ մի շարք մասնավոր, հեղինակավոր դպրոցների համար։ Կրթահամալիրում առանձնահատուկ տեղ է գրավում ազգայինը։ Սովորողները ծանոթանում են ազգային երգին, երաժշտությանն ու պարին, խաղերին, ուտեստներին, տոներին և այլն։ Ազգայինը զուգակցվում է նորարություններով։

Առանձնահատուկ տեղ է գրավում մարզական առօրյան։ Չկա այնպիսի օր, որտեղ բացակայի մարզականը։

Օրը սկսվում է առավոտյան ընդհանուր պարապմունքով, որի ժամանակ երգում ենք, պարում և մարզվում։ Մարզվում ենք երաժշտության, ծիծաղի ներքո։

Մարզական առավոտները նպաստում են, որպեսզի սովորողը դասարան մտնի առույգ, էներգիայով լեցուն և լիարժեք պատրաստ իմացումի հրճվանք ապրելու։ Դասապրոցեսի ընթացքում լինում են մարզական դադարներ, որոնք նպաստում են լիցքաթափմանը։

Կրթահամալիրն աչքի է ընկնում իր ամենամսյա ճամփորդություններով, բարձունքի հաղթահարման նախագծերով, քաղաքային թափառումներով, քայլարշավերով։ Յուրաքանչյուր ժամփորդություն, ենթադրում է մարզական պատրաստվածություն, որոնք սովորողները ձեռք են բերում ամենօրյա ծրագրով։ Մեծ տեղ է գրավում քայլքը։ Հաճախ հաշվում ենք մեր կատարած քայլերը, նպաստում մեր մաթեմատիկական մտածողության զարգացմանը։

Յուրաքանչյուր շաբաթ ունենում ենք լող՝ արևմտյան դպրոցի փակ լողավազանում։ Սովորողները մասնակցելով լողին, սովորում են մի շարք հիգիենայի կանոններ, որոնք անհրաժեշտ են մարդուն իր ողջի կյանքի ընթացքում։ Լողի դասաժամը սկսվում է մարզանքով, սովորողները թուլացնում են իրենց մկանները, ադապտացվում օդի ջերմաստիճանին, որից հետո մտնում են լողավազան։ Լողն իրականացնում է մարզիչ՝ Անուշ Համբարյանը։

Սեբաստացիները հայտնի են նաև իրենց հեծանվավարության հմտություններով։ Հեծանվավարություն իրականացնում ենք ինչպես բացօթյա տարածքներում, այնպես էլ դպրոցի ներսում։ Հարավային դպրոցի շրջակայքը յուրօրինակ հեծանվաուղի է, որը մենք սիրով օգտագործում ենք։ Դասարանում գրեթե բոլորը կարողանում են վարել հեծանիվ։ Այն սովորողները, որոնք չեն տիրապետում երկանիվ հեծանիվ վարելուն, ապա հեշտությամբ օգտագործում են եռանիվ հեծանիվները։

Այսպիսով մարզական առօրյան մեր անբաժանելի մասն է։ Դպրոց մտնելուն պես մարզվում ենք, մինչև դպրոցից դուրս գալը։ Մարզվում ենք ցանկացած պահի, ցանկացած դասի։ Մարզումներն օգտագործում ենք ազգային երգն ու պարը յուրացնելու, մաթեմատիկական համրանքն ամրապնդելու, շրջակա աշխարհն ուսումնասիրելու, հանգստանալու, լիցքաթափվելու, զվարճանալու, լանջերից գլորվելու հետ միասին, ճամփորդելու և թափառելուն զուգընթաց։

Առօրյա մարզումներից զատ ունենում ենք նաև մարմնակրթության դասեր։ Դասերն իրականացնում ենք մեծամասմաբ բակում, իբրև բացօթյա տարածք, որտեղ անսպառ մաքուր օդ է։ Ունենք նաև դպրոցի ներսում մարզասրահ։ Մարմանակրթության դասերին պարտադիր զգեստափոխվում ենք։ Սովորում ենք հետևողական լինել սեփական իրերի հանդեպ, լինել կոկիկ, մաքրասեր, մաքուր պահել հանդերձարանները, պատասխանատվություն կրել անփութության համար։ Մարզասրահում լինում ենք առանց կոշիկի, հիմնականում հագնում ենք հաստ գուլպաներ կամ մասիկներ։

Մարմնակրթության դասին սովորում ենք մի շարք կանոներ, ինչպիսիքն են՝ հավսար, աջ դարձ, ձախ դարձ, հետ դարձ, վազք, թռիչք և այլն։ Խաղում ենք մի շարք էստաֆետային խաղեր։

Էստաֆետային խաղեր խաղալու համար, սովորաբար բաժանվում ենք երկու խմբի։ Սովորողները հաշվում են մեկից մինչև երկուսը և խմբավորվում համապատասխան թվերով։ Ունենալով երկու շարք սկսվում է մեր ուրախ խաղերի ընթացքը, որը բավականին մեծ ոգևորություն է հաղորդում սովորողներին։

Բակում էստաֆետային խաղերը հիմնականում զուգակցում ենք ռոդարիական հնարանքով։ Սովորողները բավականին մեծ հրճվանք են ապրում, երբ հայտնվում են պարկերի մեջ և պետք է թռիչքների օգնությամբ հասնեն համապատասխան կետին կամ կանգնում են շրջանաձև և փորձում անցնել օղակի միջով, առանց ընկերոջ ձեռքը բաց թողնելու։

Ազգային խաղերը յուրահատուկ մարզական միջոց են, սովորողին կոփելու և ազգայինից չհեռացնելու համար։ Անուն գոռոցին, յոթ քարը, գայլն ու նապաստակները և այլն, սովորողների սիրելի խաղերն են, որոնք մշտական գործածության մեջ են։ Գայլն ու նապաստակները, շատ հաճախ խաղում ենք դասապրոցեսին, իբրև ընդմիջում, լիցքաթափում։

Մարմնակրթությունը ներառված է նաև ընտրության գործունեության մեջ։ Այն իրականացնում է մարզիչ Ռոզան, դասին մասնակցում են՝ Մուրադյան Հովհաննեսը, Հարությունյան Խորենը, Զաքարյան Նարեն։

Մարզումների ընթացքում կիրառում ենք նաև տեխնոլոգիական միջոցները։ Օրինակ՝ միացնելով երաժշտություն և էկրանին ցուցադրելով մարզման հաջորդականությունը, սովորողները հաճույքով են կատարում և հրճվում։

Այս տարի սովորողների հետ մասնակցել ենք մարզական ստուգատեսին և ուղևորվել մայր դպրոցի մարզադահլիճ։

Հարավից դեպի Մայր դպրոց ուղևորվել ենք ոտքով, որը կրկին մարզում է քայլքի տեսքով։ Հասնելուն պես, նախ սովորողները ծանոթացան միջավայրին, որից հետո զգեստափոխվեցին և անցան ստուգատեսին։ Ստուգատեսն իրականացրեց մարզական խմբի ղեկավար՝ Միքայել Ղազարյանը։ Բոլորս գոհ էինք ստացված արդյունքից։

Գարունը սկսվեց նոր Թագավարակի անսպասելի այցով և մեր առօրյան գրեթե ամբողջությամբ փոխվեց։ Ուսուցումը ֆիզիկական միջավայրից տեղափոխվեց վիրտուալ տարածք, որտեղ բացակայում են ոչ միայն առերես, զգայակն շփումները, այլև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Սովորողը, դասավանդողը անսովոր իրավիճակում հայտնվեց և ամենօրյա վաքզը, վերածվեց համակարգչի առջև երկարատև նստելու գործընթացին։ Նման իրավիճակում, ընտանեկան դպրոցը սկսեց իրականացնել մարզական ընտանիք նախագիծը, որտեղ սովորողները մարզվում են իրենց ընտանիքի անդամների հետ, ցույց են տալիս իրենց մարզական օրը, հեծանվավարությունը և այլն։

Սովորողի անհատական ուսումնական պլանը սկսեց կազմել ընտանեկան դպրոցի ղեկավարը՝ ծնողը, որտեղ ակնհայտ երևում էր, որ սովորողի օրվա մեջ մարզումն ունի իր ուրույն և կարևոր դերը։

Մարզումները կրում են շարունական բնույթ և սովորողները պետք է ամառվա ընթացքում նկարահանեն իրենց մարզումներից հատվածներ, տեղադրեն իրենց անհատական ուսումնական բլոգներում և արդյունքով կիսվեն ինձ հետ, ես էլ կշտապեմ այն տեղադրել և կիսվել իմ բլոգով ձեզ հետ։