Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ճամփորդական նախագծեր, Ճամփորդություններ, Առաջին դասարան, Կրթահամալիրի տոն

Ճամփորդություն «Կէան» կրթամշակութային կենտրոն. լավաշթխիկի ծես

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հարավային դպրոցի 1-2 դասարանի սովորողներ
Ճամփորդության վայր` «Կէան» կրթամշակութային կենտրոն

Ճամփորդության օրը` 26.11.2021թ.
Տևողությունը` 10:00-14:30

Նախագծի պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Մարինե Մանուկյան

Հասցե՝ Թերլեմեզյան 45/1

Նպատակը՝

  • կրթահամալիրի տոնին պատրաստում
  • հացի արարման ծեսին մասնակցում
  • սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:

Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում

Նախագծի նախապատրաստական աշխատանք՝

Սովորողները ընտանիքի անդամների հետ հորինում եմ լավաշի մասին հանելուկներ։Սովորում են տարբեր առած-ասացվածքներ, հետաքրքիր պատմություններ լավաշի, հացի մասին

Եվա Ղևոնդյանի պատումը լավաշի մասին

Հացթխիկի երգերի ուսուցում

Երգարան

Հաց թխելու խաղերգեր

Հաց թխելու երգեր. տեքստեր

Ջաղացի երգ

Կոտ ու կես

Անհրաժեշտ միջոցներ

  • ճամփորդական ուսապարկ
  • վրձին, թղթեր, գուաշ, ջրաներկ
  • գլխարկ
  • թվային միջոցներ՝ ձայնագրիչ, հեռախոս, ֆոտոխցիկ

«Կէան» կրթամշակութային կենտրոնի բակում կերգենք մեր սովորած երգերը։Մասնակցում ենք «Տատիկի հեքիաթ» կրթական, ժամանցային ծրագրին։ Այնուհետև մասնակցելու ենք լավաշթխիկի ծեսին։ Յուրաքանչյուր սովորող կունենա իր թխած լավաշը, որը ցուցահանդես — վաճառքի օրը կհամտեսեն հյուրերը։

Տեխնոլոգիական աշխատանք. սովորողները գուաշի միջոցով կնկարեն իրենց տպավորությունները։

Ակնկալվող արդյունքները

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը:

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվեն և կտեղադրվեն դասարանական բլոգում և ենթակայքում։

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ճամփորդական նախագծեր, Ճամփորդություններ

Աշնանային թափառումներ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ 1-2 դասարանի սովորողներ
Ճամփորդության վայր` մանկական երկաթուղի՝ Հրազդանի կիրճ

Читать далее «Աշնանային թափառումներ»
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ճամփորդական նախագծերի ամփոփումներ, Ճամփորդություններ, Առաջին դասարան

Այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ. Ճամփորդության ամփոփում

Հարավի 1-2 դասարանի սովորողներն ի պատիվ Մեծանուն հայի` Կոմիտասի, ուղևորվեցին նրա անունը կրող թանգարան: Նախքան ուղևորվելը միասին փորձեցինք հավաքագրել տեղեկատվություն Կոմիտասի մասին, վերհիշեցինք այն երգերը, որոնք գրել էր Կոմիտասը:

Շրջայցից հետո միասին զբոսնեցինք Կոմիտասի այգում և վայելեցինք աշունը:

Նկարաշարը տե´ս այստեղ:

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ճամփորդական նախագծեր, Ճամփորդություններ

Կոմիտասյան օրեր. այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կոմիտասյան օրերի շրջանակում ուսումնական այց Կոմիատասի թանգարան-ինտիտուտ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ

Դասվար՝ Մոնիկա Տոնոյան

Պատասխանատուներ՝ Մարիամ Մնացականյան, Մոնիկա Տոնոյան

Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ժամկետը՝ Հոկտեմբերի 6 ժամը՝ 14:00-16։30

Ծրագիր՝

Արևների շարք
Փայտե ձիուկ
Կաքավիկ
Կոտ ու կես
Հոփ-   

Նպատակը՝ 

Սովորողին ծանոթացնել Կոմիտասին.թանգարանում սովորողը կտեսնի, կլսի Կոմիտասի մասին տեղեկություններ, ավելի լավ կճանաչի, կհասկանա «Կոմիտասյան օրեր», «Կոմիտաս անտիվիրուս» հասկացությունների իմաստը:

Արդյունք՝

Սովորողները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած իմֆորմացիան։

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Ճանաչենք Հայաստանը. Ճամփորդության ամփոփում

Հարթավան, Սբ. Աստվածընկալ եկեղեցի

Հետաքրքիր և հագեցած ճամփորդական օր էր: Հարավի երրորդ դասարանցիներն ուղևորվեցին Հարթավան և Ուշի: Առաջին կանգառը Հարթավանում էր: Այցելեցինք տեղի Սբ. Աստվածընկալ եկեղեցի, որից հետո ծանոթացանք տեղանքին: Հարթավանի մի հատվածում նախաճաշեցինք ու սկսեցինք խաղալ ազգային խաղեր: Սովորողները մի լավ լիցքաթափվեցին և զվարճացան:

Читать далее «Ճանաչենք Հայաստանը. Ճամփորդության ամփոփում»
Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Ծաղկազարդ. ճամփորդություն

Մասնակիցներ՝ 3․2 դասարան

Պատասխանատու՝ Մոնիկա Տոնոյան

Վայրը՝ ք․ Էջմիածին՝ Մաչանենց տուն

Օր, ժամ՝ 18․03․2020, 11․00-ից 14։30

Նախագծի նպատակ՝

Պատրաստել  Ծաղկազարդի տիկնիկներ/անվանումները տարբեր գավառներում՝ Նուրի, Թերափ, Խուճուրուրուկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ և այլն/։ 

Հայկական զարդանախշերով կավով զարդեր պատրաստել։

Ծանոթանալ հայկական մշակույթին, կենցաղավարությանը՝ շրջայց Մաչանենց տանը։

Ծանոթանալ Ծաղկազարդ տոնին, տոնի արմատներին ու խորհրդին: 

Սովորել օգտվել թել և ասեղից, ծանոթանալ ազգային տարազներին:

Նախապատրաստական աշխատանքներ՝

Ընթերցում ենք տեղեկություններ տոնի, Նուրի տիկնիկի մասին, սովորում ենք ծիսական երգեր, դիտում ենք տեսաֆիլմ,ձայնագրում ենք տեղեկույթները «Մոլորակ» ռադիոյի համար։

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»;Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Տեղեկույթ Նուրի տիկնիկի մասին։

Արդյունքում կունենանք ծիսական տիկնիկներ, զարդեր, որոնք կօգտագործենք Հարավային դպրոցի ծեսի ժամանակ, հետաքրքիր ֆիլմեր, ֆոտոշարեր, ճամփորդապատումներ՝ սովորողների և դասարանական բլոգներում, ենթակայքում։

Նախապատրաստական աշխատանք՝

«Մոլորակ» ռադիո

Рубрика: Ճամփորդություններ

Մի կաթիլ հեքիաթ «Ճամփորդություն»

Մասնակիցներ՝ 3-2դասարան

Նախագիծ՝  Կարդում ենք Թումանյան

Օրը՝ 19.02.21

Ժամը՝ 12:00

11

Նախագիծ՝  Կարդում ենք Թումանյան

Վայրը՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն

Օրը՝ 19.02.21

Ժամը՝ 11:15-13:30

Պատասխանատու՝ Մոնիկա Տոնոյան

Օգնական՝ Սիրանուշ Իսկանդարյան

Նախապատրաստական աշխատանքներ՝

Կարդում ենք Թումանյանի ստեղծագործությունները, բերանացի անում «Շունն ու կատուն» ստեղծագործությունը, քննարկում: Ստեղծում ենք ընտանեկան ռադիոթատրոններ, տեսանյութեր: Ներկայացումը դիտելուց հետո համեմատում ենք:

Սովորողների նախապատրաստական աշխատանքը տեսե՛ք հետևյալ բաժնում:

Ընթացքը՝

Հարավային դպրոցից շարժվում ենք 11:15-ին: 11:30-ին կլինենք թատրոնի բակում: Բակում կկարդանք «Շունն ու կատուն», «Ամենից լավ տունը» ստեղծագործությունները:

12:00-13:13՝ թատրոնի դիտում:

13:30՝ վերադարձ Հարավային դպրոց

Ամփոփումը՝ ֆոտոշարեր, ճամփորդապատումներ, որոնք կտեղադրվեն դասարանական բլոգում, սովորողների բլոգներում:

Ներկայացման նկարագրություն

Հ.Թումանյանի Շունն ու կատուն հեքիաթը պատմուն է համբերատար քեռի Քուչիի և խաբեբա ուստա Փիսոյի մշտական կռվի մասին: Մրսում է շունը և ճարելով գառան մորթի գնում է դերձակ կատվի կուշտը: Մորթին վերցնելով կատուն Քուչիին պատվիրում է գալ ուրբաթ օրը:Անցնում է ժամանակը, վրա է հասնում ուրբաթ օրը, շունը գնում է գդակի հետևից, բայց խորամանկ կատուն նրան նախատում է շտապողականության համար և ձեռնունայն հետ ուղարկում:Նորից գալիս է շաբաթվա ուրբաթ օրը: Շունը նորից հայտնվում է կատվի դռանը: Հանդիպումից խուսափում է ուստա փիսոն,բայց ճարահատված ընդունում է նրան, փորձում է նորից արդարանալ՝ ինչն էլ զայրացնում է քեռի Քուչիին: Շողոքորթելով և կեղծավորությամբ կատուն ուզում է ազատվել քեռի Քուչիից, բայց Քուչին հարձակվում է նրա վրա և պահանջում իր մորթին: Ուստա փիսոն վախեցած նրան է տալիս գդակը, բայց չար ու վտանգավոր արարքներով օժտված փիսոները կազմակերպված քեռի Քուչիի գլխից թռցնում են գլխարկը:

Բեմադրող ռեժիսոր` Յունոնա Մալենկո

Բեմանկարիչ` Ներսես Սեդրակյան

Զգեստների նկարիչ` Մարինա Թադևոսյան

Երաժշտական ձևավորումը` Յունոնա Մալենկո

Պարերը` Նարինե Միրզոյանի

Դերերում՝Մայր կատու Արփինե Իսրայելյան

Փիսիկ 1 Սյուզաննա Դավթյան

Փիսիկ 2 Միլենա Ավանեսյան

Փիսիկ տատիկ Մարի Գրիգորյան

Քեռի Քուչի Արծրուն Չոբանյան

Խանութպան Լևս Դավթյան

Չոբան Ռուդիկ Մարտիրոսյան

Շուն Հայկ Մանուկյան

Վաճառականներ՝ Անուշ Հակոբյան

Սարգիս Վարդևանյան

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն Ջրվեժի անտառապուրակ

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մեկնում ենք «Ջրվեժ» անտառապուրակ:

Օրը՝ հունվարի 25, ժամը՝ 11:00 — 16:00

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝  Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, մասնավորապես՝ սահնակ:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • ճամփորդական քարտեզից օգտվելու կարողություն.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • սահնակիցօգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • համագործակցային հմտությունների յուրացում:

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

untitled (1)

Ճամփորդության ընթացքը. Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք «Ջրվեժ» անտառապուրակ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները:

Նախագծի ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
  • Ձնանկարչություն, ձնային ուսումնասիրություններ
  • Սահնակներով սահք

Ամփոփում. Սովորողները հրապարակում են պատմություններ՝ դիտարկելով քաղաքի ու անտառի ձմեռային նմանություններն ու տարբերությունները: Հրապարակվում են ֆոտոշարքեր, ռադիո հաղորդումը, սովորողների ճամփորդական պատմությունները:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք