Ղազարոս Աղայանի «Ծիտն ու Բազեն» ներկայացնում են 1-2 դասարանի սովորողները:
Рубрика: Ղազարոս Աղայան
Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:
Ղազարոս Աղայան
Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:
Ղազարոս Աղայան
ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ
(Մանկական խաղ)
Ծիտը ծառին ծլվլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
― Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ..
― Հե՜-հե՜-հե՜…
Ծիտի՛կ միտի՛կ, պիծի՛կ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըլտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜…
1882