Рубрика: Հեռավար ուսուցում, Ձոն, Ստեղծագործում են սովորողները

Ստեղծագործում է Մուրադյան Հովհաննեսը

Սիրում եմ քեզ արեգակի չափ,

Երազանքս կատարեցիր՝ իմ անուշ, իմ մայր։

Րոպե առ րոպե կարոտում եմ քեզ։

Իրականում դու իմ սերն ես,

Նարագրել չեմ կարող քո գեղեցկությունը,

Երազանքս դու էիր՝ ի՛մ անուշ, ի՛մ մայր։

Рубрика: Հեռավար ուսուցում, Ձոն, Ստեղծագործում են սովորողները, Ընտանեկան նախագծեր

Ստեղծագործում է Աշոտ Կարախանյանը

<<Ձոն>> նախագծի շրջանում, Աշոտն իր գրած բանաստեղծությունն է նվիրում իր սիրելի մայրիկին։

Իմ Մայրիկ

Ա՜խ, մայրիկ, մայրիկ
Ես քեզ շատ եմ սիրում։
Դու մեր Երկիր մոլորակի մայր,
Դու իմ ամեն ինչն ես։

Ես առանց քեզ՝ չեմ կարող ապրել,
Եթե դու չլինես՝ չեմ լինի և ես։
Աշխարհից էլ մեծ է քո սիրտն իմ համար,
Քո սիրտն ամենաթանկն է իմ համար։

Դու իմ համար պայքարել ես,
Դու իմ համար տանջվել ես։

Դու իմ մայր, ես քեզ շատ եմ Սիրում։
Դու իմ Գեղեցիկ մայրիկ,
Դու իմ  խելացի մայրիկ ,
Մայրիկ, մայրիկ, դու իմ մայրիկ։
Աշոտ Կարախանյան
02.04.2020

Рубрика: Ձոն, Ուսումնական երրորդ շրջան

Ձոն

Ժամանակահատված՝ մարտի 6-ից ապրիլի 7-ը
Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Նպատակ՝

  • Մայրիկների մասին մեդիասահիկների/ppt/ ստեղծում:
  • Գովք մայրիկներին:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
  • Դիմավորում գարնանը՝ բույսերի խնամք, ծառատունկ, միջավայրի խնամք:

Խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Երևակայության զարգացում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
  • Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական  գործունեության ընթացքում:

Ընթացք`

Մայրենի

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին): Հորինել, գրել գովք, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ մայրիկների մասին: Մայրիկների անվան տառերով աքրոստիկոսներ հորինել: Ստեղծել մեդիասահիկներ:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա

Սովորում ենք power point ծրագիրը, ստեղծում «Մայրիկ» ընթերցարաններ:

Ես և շրջակա + մեդիա

Ծառատունկ, ծաղկատունկ, միջավայրի խնամք:

Օտար լեզուներ ` մայրիկին նվիրված երգերի ուսուցում

Արդյունքները կներկայացվեն՝ բլոգում, ենթակայքում։