Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Հոդված, Առաջին դասարան, Ինքնակրթություն

Ուսումնական գործունեությունների նկարագրություն

  • Մաթեմատիկայի ուսումնական գործունեության կազմակերպումը դասարանում

Մաթեմատիկան կազմակերպվում է բանավոր, խաղային միջոցներով։ Սովորողներն ամեն առավոտ բանավոր, բարձրաձայն հաշվում են իրենց քանակը և ըստ այդմ որոշում, թե քանի՞սն են ներկա։ Հաշվելու ընթացքում զույգ թվերի ժամանակ տալիս ենք ծափ, փորձում ենք ճանաչել զույգ և կենտ թվերը։ Յուրաքանչյուր թեմա բացատրվում է խաղի միջոցով։ Ծանոթացել են 1….9 թվանշանների գրելաձևին, կարողանում են ճանաչել թվանշանը և տվյալ նիշին համապատասխան թվել առարկաների քանակ։ Դասարնաում բոլորը կարողանում են ուղիղ և հետ հաշվել, զույգ թվերի ժամանակ ծափ տալ։ Գիտեն, թե ո՞րն է աջը և ո՞րը ձախը։ Խաղերի միջոցով ծանոթացել ենք առարկայի ձևին, չափին, գույնին, կարողանում ենք համեմատել առարկաները ըստ առարկայի հատկությունների։ Մաթեմատիկայի դասին կիրառում ենք նաև Paint համակարգչային ծրագիրը, որտեղ սովորողները ստեղծում են ըստ պահանջի երկրաչափական պատկերներ։ Օրինակ՝ տրվում է առաջադրանք, որտեղ պետք է սովորողը ներկայացնի մեկ կարմիր քառակուսի և 2 կապույտ շրջան, սովորողը կառուցում է տվյալ պահանջին համապատասխան պատկերենր։

Մաթեմատիկայի ընթացքում սովորղները կարծում են, որ պարզապես զվարճացնող խաղեր են խաղում, չհասկանալով, որ սովորում են նոր թեմա, նոր հասկացություններ։ Հենց իրենք են անմիջապես դառնում մաթեմատիկայի կրողը և փոխանցողը։

  • Հայոց լեզվի  ուսումնական գործունեության կազմակերպումը դասարանում

Լեզվագործունեությունը կիրառում ենք բոլոր դասաժամերին, հարստացնելով մեր բառապաշարը։ Լեզվագործունեության և ընթերցանության դասաժամերը կիրառում ենք փոխկապակցված։ Ծանոթացել ենք Հ. Թումանյանի «Ծիտը», «Ճամփորդները», «Երկինքը փուլ է գալիս», «Պոչատ աղվեսը», «Սուտասանը» հեքիաթներին։ Հեքիաթները միասին վերլուծել ենք, դուրս ենք հանել գործող գլխավոր հերոսներին և այդ հերոսներին վանկատել ենք, հեգել, որոշել, թե որ հնչյունով է սկսվում տվյալ բառը, նոր բառեր կազմել այդ հնչյուններից։

Բարձունքի հաղթահարման ընթացքում ծանոթացել ենք «սար» բառին, միասին վանկատել, որոշել վանկերի քանակը, հեգել, որոշել հնչյունների քանակը, որից հետո սովորողները նկարել են սար և փորձել պատկերել ՍԱՐ բառը։ Մի մասն արդեն ճանաչում է Սար բառի հնչյունների գրելաձևը, մի մասը դեռ չի ճանաչում։

  • Ընթերցարանի ժամին ուսումնական գործունեության կազմակերպումը դասարանում

Ինչպես նշվեց լեզվագործունեությունը և ընթերցանությունը փոխկապակցված են իրականացվում և առանձին դասաժամերով չեն արտահայտվում։ Սովորողները ծանոթաել են ինչպես թումանյանական մի շարք հեքիաթների, այնպես էլ սովորել են մի շարք հայ մեծանունների ոտանավորներ։ Օրինակ՝ Ղ.Աղայանի «Առավոտը գյուղում», «Ծիտն ու բազեն», «Սագիկ», Հ. Թումանյանի «Լուսաբացին», «Շունը», «Կռունկներ», Աթաբեկ Խնկոյանի «Մեղու» և այլ սիրելի ոտանավորներ։

Սովորաղները իրենց սովորած ոտանավորների և հեքիաթների բովանդակությունը նկարում են Paint համակարգչային ծրագրով։

Նախատեսում ենք TV և Ռադիո նախագծեր, որտեղ սովորողները կներկայացնեն սիրելի հեքիաթներն ու ոտանավորները։

Рубрика: Հոդված

Մաթեմատիկայի կազմակերպումը երրորդ դասարնում

Մաթեմատիկայի կազմակերպումը երրորդ դասարանում իրականացավ բավականին ակտիվ և հագեցած։ Յուրաքանչյուր դասաժամ սկսվում էր բանավոր մաթեմատիկայով, ապա անցում էինք կատարում համակարարգիչներով աշխատանքին։

Դասի 10-15րոպեն իրականացնում էինք բանավոր համրանք, ապա բանավոր հաղորդվում էր նոր նյութը, որն իրականացնում էինք այնպես, սովորղն անգամ գլխի չէր ընկնում, որ նոր հասկացություններ մտավ իր բառապաշարի շարքը։

Խաղացել ենք մի շարք մաթեմատիկական խաղեր։ Սովորողների սիրելի խաղերից էր թիվը հաջորդականությամբ մեծացնելու խաղը։ Միշտ թվերը մեծացնում էինք այնքան, որքան կարողանում էինք։

Ունեցել ենք ընտանեկան նախագծեր, որոնց ժամանակ կատարել ենք մի շարք գործնական աշխատանքներ տարբեր չափման միավորներով։

Ունոցոլ եմ նաև ընտրությամբ գործունեության մաթեմատիկայի խումբ։ Հիմնականում դասերն իրականացրել ենք բացօթյա տարածքներում։ Սովորողների, ինչպես նաև ինձ համար բավականին հաճելի է ասերն անցկացնել բացօթյա, անկաշկանդ միջավայրում։

Մաթեմատիկական դասերի ընթացքում լուծել ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները, վերածել ենք խաղի։

Համակարգչային ծրագրերից շատ ենք օգտվել Paint-ից և Word-ից։

Տրվել են նաև առաջադրանքներ, երբ սովորողները հենց իրենք են կազմել խնդիրներ, նկարել իրենց կազմած խնդիրները, ապա ուղարկել ընկերներին և միասին լուծել հենց իրենց կազմածը։

Առաջադրանքները կազմել եմ տարբեր դասագրքերից օգտվելով։ Նախապես կազմել եմ և տեղադրել Word ֆայլում, ապա իրենց ուղարկել դասի ընթացքում էլեկտրոնային հասցեներով։

Տրված նյութերն ամփոփելու համար օգտվել եմ Google form ծրագրից և սովորողները առցանց կատարել են տրված առաջադրանքները։ Աշխատանք այնքանով էր արդյունավետ, որ կարողանում էիր հասկանալ, թե որքանով են յուրացրել տրված նյութը։

Սովորողները ծանոթացել են նաև Sudoku խաղին, ուրախ եմ, որ ոմանք սիրել են այն, և դարձրել իրենց ազատ ժամի խաղերից մեկը։

Рубрика: Հոդված, Ընտանեկան նախագծեր

Հեռավար ուսուցման մարտահրավերները

«Եթե թագավարակը մեզ չսպանի, դա կանի հեռավար ուսուցումը»։

Այս միտքը սոցիալական շփման հարթակներում ավելի ու ավելի հաճախակի հնչող ճիչերից է։ Ու՞մ մտքով կանցներ։

Պարտադիր ինքնամեկուսացման եւ ազատ տեղաշարժման սահմանափակման պայմաններում հասարակության առաջնահերթ անհանգստության առարկաներից մեկը դարձավ կրթության կազմակերպումը, քանի որ գրեթե երկու ամիս է, ինչ  փակ են Հայաստանի կրթական բոլոր հաստատությունները, այդ թվում՝ դպրոցները, նախակրթարանները եւն։ Փակ են միայն շենքերը, իսկ դպրոցները գործում են․ ավանդական կրթությանն այսօր ժամանակավորապես փոխարինում է հեռավարը։