Рубрика: Հեռավար ուսուցում
Ընտանեկան ռադիո. Ղևոնդյան Եվա
Հեռավար աշխատանքային նախագիծ
Նոյեմբերի 1, երկուշաբթի
1․ Երաժշտական գործունեություն — տեսադաս՝ 11։00-11։45
2․ Հանդիպում Հարավային դպրոցում փոքր խմբով՝ 10։00-12։00, անցածի ամրապնդում և վերհիշում, տարածքի բարեկարգման աշխատանքենր, աշնանային տեխնոլոգիա
Ընտանեկան դպրոց՝ սովորողը ձայնագրության կամ տեսագրության միջոցով պատմում է իր դպրոցի մասին, հետո ուղարկում ուսուցչի էլեկտրոնային հասցեին՝ monika-tonoyan@mskh.am, manukyanm@mskh.am
Նոյեմբերի 2, երեքշաբթի
1․ Ուրախ օտար լեզու՝ անգլերեն — տեսադաս 10։30-11։15
2․Հանդիպում Հարավային դպրոցում փոքր խմբով՝ 10։00-12։00, անցածի ամրապնդում, խոհանոցային գործ՝ թթուդրիկ
Ընտանեկան դպրոց՝ սովորողը հոլովակի միջոցով ներկայացնում է իր ընտանեկան ալբոմը, պատմում ընտանիքի մասին, հիշում հետաքրքիր դեպքեր, կամ պատմություններ, որոնք լսել է իր ընտանիքի մասին։ Հոլովակն ուղարկել ուսուցչի էլեկտրոնային հասցեին՝ monika-tonoyan@mskh.am, manukyanm@mskh.am։
Նոյեմբերի 3, չորեքշաբթի
Ընտանեկան դպրոց՝ սովորողն Paint համակարգչային ծրագրով նկարում է իր դպրոցը և ուղղում է շնորհավորական խոսքեր կրթահամալիրին ծննդյան առթիվ: Աշխատանքներն ուղարկել ուսուցչի էլեկտրոնային հասցեին՝ monika-tonoyan@mskh.am, manukyanm@mskh.am։
Նոյեմբերի 4, հինգշաբթի
- Տեխնոլոգիական աշխատանք — տեսադաս 10:00-10:45
- Հանդիպում Հարավային դպրոցում փոքր խմբով — 10:00-12:00 միասին մասնակցում ենք թթուդրիկի ծեսին
Ընտանեկան դպրոց՝ սովորողները Paint համակարգչային ծրագրով նկարում են թթվի բաղադրիչները, խոսում են թթվի պատրաստման մասին, հնարավորության դեպքում ընտանիքի հետ միասին մասնակցում են թթուդրիկի ծեսին:
Նոյեմբերի 5, ուրբաթ
Ընտանեկան դպրոց՝ սովորողներն ընտրում են բնագիտական փորձերից որևէ մեկը և կատարում են տանը: Արդյունքը ներկայացնում են հոլովակի տեսքով:
Տեսազանգերի ժամանակցույց․ 01․11-05․11
Նոյեմբերի 1, երկուշաբթի
Երաժշտական գործունեություն՝ Մարիամ Մնացականյան — ժամը 11։00-11։45
Նոյեմբերի 2, երեքշաբթի
Ուրախ օտար լեզու՝ անգլերեն — 10։30-11։15
Նոյեմբերի 3, չորեքշաբթի
Լեզվագործունեություն — ժամը 11։00-11։45
Ուրախ օտար լեզու — ժամը՝ 12։00-12։45
Նոյեմբերի 4, հինգշաբթի
Տեխնոլոգիական աշխատանք — ժամը 11։00-11։45
Նոյեմբերի 5, ուրբաթ
Ուրախ մաթեմատիկա — ժամը 10։00-10։45
Բնագիտական փորձերի օր — 11։00-11։45
Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
Ղևոնդյան Եվան արտասանում է Հ. Թումանյանի «Ամպն ու սարը»:
Հեռավար ուսուցման ծրագիր
Մայրենի լեզու
Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում
է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել:
Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ
կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի
խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ
արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը,
որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա
գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ,
ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն
ուղղված է՝
· սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
· սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
· սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝
· սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
· լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
· բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների
զարգացում.
· բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու
հմտության զարգացում.
· ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
· վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
· լեզվական տարրական գիտելիքների յուրացում:
Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝
· անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը,
զգացմունքները.
· կառուցել ճիշտ և փաստարկված խոսք.
· զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը:
Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`
· ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի
առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:
Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է
գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց
սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:
· Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք
կիրառմամբ:
Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը
հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով,
ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելու:
· Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:
Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում` էլեկտրոնային
հասցեի, էլեկտրոնային օրացույցի, SkyDrive-ի, մեդիագրադարանի, դասարանական բլոգի,
դասարանական կայքէջի միջոցով:
Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում
մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի
զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա
առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել:
Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են
տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել
գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է,
միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն
ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի,
հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված
լուսանկարները, դիտում` ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող
հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա
նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում
պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական
նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ)
ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում:
Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր,
մուլտֆիլմեր), ապա պատմում -ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո
նկարում՝ վրձնով, ինչպես նաև համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի,
ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի
արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի
միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է
արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող
պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռահար և առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն
անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ
ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն
է տալիս mskh-ը՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով,
բլոգներով: Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը,
ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են
դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են` սպասում են իր նոր նկարին
կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի մասին
իր մեկնաբանությանը: Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների,
կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ,
բոլոր դասաժամերին: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը.
մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի
ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի
ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության
ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով:
Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը
զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի
լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը:
Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց
ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության
զարգացմանը:
Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`
Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:
Լսել: Երեխան պետք է լսի և հասկանա փոխանցվող տեղեկույթը, քննողաբար վերաբերվի իր և ուրիշների
ենթադրություններին, ակտիվորեն լսի և հարգաքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և
գաղափարներին:
Խոսել: Երեխան պետք է հաղորդակցման տարբեր միջոցներով (ժեստերի լեզու, նկար) մասնակցի երկխոսության, պատմի տեսածի, լսածի, կարդացածի բովանդակությունը, նկարագրի տարաբնույթ երևույթների փոխակապակցվածությունը, արտահայտի, հիմնավորի, պաշտպանի սեփական տեսակետն ու դիրքորոշումը, մեկնաբանի և վերլուծի իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները: Հանդես գա մենախոսությամբ, լսարանին ներկայացնի իր տեսակետը՝ հիմնավորելով փաստերով և տվյալներով:
Կարդալ: Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ: Իրեն
հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել
հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն
ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք
փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ: Դասագիրքը չի կարող լինել
ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական
նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի
հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը:
Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի
սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և
կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով:
Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև
սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական
ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք:
Գրել: Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր,
իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն
շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների,
իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել:
Կարող են գրել նկարագրական շարադրություններ, պատրաստել տեղեկատվական նյութեր,
օրվա մասին պատմել, գրել նամակներ, ինչպես նաև՝ հայտարարություններ ու
շնորհավորանքներ:
Հորինել: Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝
հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝
գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝
ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների
հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների
ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում:
Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում,
պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը,
ներկայացումը /հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները/ հեքիաթի հիման վրա
պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով
/պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով/: Մյուս
երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը
փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:
Նամակներ: Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև
հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ
կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ
անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը:
Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու
համար: Երեխաների երևակայությունը ազատելը և ստեղծագործական միտքը զարգացնելը
կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք
կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական
երևակայության քերականություն» աշխատությունը:
Գնահատում: Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են:
Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր
սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական
բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը,
կատարված առաջադրանքները: Բացի այդ, կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց
անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին
հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում
արտահայտվելու, ինչպես նաև կարդալու, կարդացածի վերաբերյալ վերաբերմունք, կարծիք
հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց
քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:
Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները ամփոփվում են կիսամյակային ու
տարեկան ստուգատեսներին՝ «Ես կարողանում եմ», «Բնագիտա-տեխնիկական»,
«Հանրակրթական Դիջիթեք», երաժշտական, թատերական փառատոններին ներկայացված
անհատական, դասարանական, ընտանեկան նախագծային աշխատանքներով:
Առաջին դասարանցուն ներկայացվող պահանջներն են`
Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին.
· Բացատրել, մեկնաբանել ծանոթ բառերի իմաստները.
· Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը.
· Բնութագրել, նկարագրել հերոսներին.
· Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների
վերաբերյալ.
· Պատճառաբանել սեփական կարծիքը.
· Թվարկել պատմության, հեքիաթի դեպքերն ըստ հերթականության.
· Նոր ավարտ մտածել հեքիաթի, պատմության համար կամ փոխել ավարտը.
· Նկարագրել ծանոթ առարկաները, երևույթները.
· Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին: Կարևորվում է
երևակայական, ստեղծագործական մտածողության զարգացումը, որն իր արտացոլումն է
գտնում բանավոր և գրավոր աշխատանքներում`
· Ծանոթ բառերը միացնելով` նոր, անսպասելի բառեր ստանալ և բացատրել.
· Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել
իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր
հեքիաթ հորինել
· Հորինել նոր, երևակայական հերոսներ.
· Հորինել հանելուկներ, շուտասելուկներ:
Առաջին դասարանն ավարտող սովորողը պիտի կարողանա՝- Տարբերակել հայերենի տպագիր և ձեռագիր տառերը, ճիշտ գրել ձեռագիր մեծատառերն ու փոքրատառերը:
- Կարդալ և հասկանալ 2-5 նախադասությամբ տեքստ:
- Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել և ընդգծել:
- Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը,
նախադասությունը գտնել: - 3-4 նախադասությունից կազմված պատմություն հորինել և գրել (մուտքագրել):
- Հասկանալ տեքստի բովանդակությունը և Paint նկարչական ծրագրով նկարել այն:
- Շնորհավորանքներ և կարճ նամակներ գրել:
- Տարբերակել հնչյունները (ձայնավոր և բաղաձայն), ճանաչել և գրել դրանց համապատասխան տառերը:
- 1-2 նախադասությամբ ավարտել կիսատ թողած միտքը:
- Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով:
- Հատուկ անունները գրել մեծատառով:
Երկրորդ դասարանցուն ներկայացվող պահանջները, բնականաբար, ավելանում են:
Կարևորվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում նոր բառերի,
արտահայտությունների ներմուծումը, միտքն ավելի գեղեցիկ , պատկերավոր և հասկանալի
ներկայացնելու, սեփական կարծիքը հիմնավորելու և պաշտպանելու, դիմացինին լսելու և
հարցադրումներ անելու կարողությունների ձևավորումը:
Երկրորդ դասարանում բանավոր պատումներից բացի, սովորողը սկսում է պատմել նաև
գրավոր`
· Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին` հաղորդելով
կոնկրետ տվյալներ.
· Մի քանի բառով նկարագրել և բնութագրել իրեն և մյուսներին.
· Խոսքի մեջ օգտագործել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները.
- Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը` համապատասխան
մեջբերումներ անելով. - Բնութագրել, նկարագրել հերոսներին` օգտագործելով նոր բառեր, բառակապակցություններ.
- Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին, պատասխանը
հիմնավորել. - Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների
վերաբերյալ. - Պաշտպանել սեփական կարծիքը.
- Լսել, հասկանալ և համապատասխան արձագանք տալ լսածին:
- Հարցադրումներ անել լսածի վերաբերյալ.
- Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի մասին կարծիք հայտնել.
- Գրավոր պատասխանել կարդացածի, լսածի, տեսածի վերաբերյալ հարցերին:
- Բարդ բառեր կազմել`միացնելով մի քանի անսպասելի բառեր և բացատրել դրանց իմաստը.
- Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել
իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր
հեքիաթ հորինել - Հորինել նոր, երևակայական հերոսներ, նկարագրել, բնութագրել նրանց.
- Փոփոխել ծանոթ առած- ասացվածքները` դրանց բաղադրիչները միացնելով իրար.
- Հորինել հանելուկներ, շուտասելուկներ, առած-ասացվածքներ, պատմություններ.
- Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը:
Երկրորդ դասարանցին պիտի կարողանա` - Կարդալ և հասկանալ տեքստը.
- Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել, ընդգծել և բացատրել.
- Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը,
նախադասությունը, միտքը, հատվածը գտնել, ներկայացնել. - 3-5 նախադասությամբ տեղեկատվական նյութ պատրաստել այն իրադարձության մասին,
որին ինքը մասնակցել է. - Նամակներ գրել.
- Հրավիրատոմսեր պատրաստել.
- Շնորհավորանքներ գրել.
- 3-5 նախադասությունից կազմված տեքստ գրել / միտքը ձևակերպել, գրանցել. հորինած
պատմությունը, նկարագրական շարադրությունը/. - Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով .
- Օժանդակ բայերը ճիշտ գրել / ներկա ժամանակ/.
- Հատուկ անունները գրել մեծատառով.
- Խոսքի մեջ անընդհատ գործածվող բառերը ճիշտ գրել.
Երրորդ դասարանցուն ներկայացվող պահանջներն ավելանում են: Ավելանում է ավելի շատ
ինքնուրույն աշխատելու չափաբաժինը, որի ընթացքում սովորողը կատարելով լեզվական
հայտնագործություններ՝ ձեռք է բերում լեզվական նոր հմտություններ` դառնալով ավելի
գրագետ: Դրան մեծապես նպաստում է իր հիմնականում գրավոր (նաև` բանավոր) խոսքը
խմբագրելուն ու շտկելուն ուղղված աշխատանքները:
Երրորդ դասարանցուն ներկայացվող պահանջներն են`
· Ներկայանալ (անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար, բնութագրել իրեն, նկարագրել,
ներկայացնել նախասիրությունները…)
· Նկարագրել իր միջավայրը, մարդկանց, նյութերը.
· Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի վերաբերյալ կարծիք հայտնել.
- Լսել, հասկանալ և հարգանքով վերաբերվել այլ մարդկանց տեսակետներին ու գաղափարներին:
· Պատմել բնության երևույթների մասին, դրանք նկարագրել.
· Բանավոր ներկայացնել կատարած բնագիտական և այլ փորձերը, ինքնուրույն կարճ
հարցազրույց վարել անհրաժեշտ թեմայով.
· Խմբի հետ պատմություն հորինել, շարունակել ընկերների հորինածը.
· Հորինել և գրել ասելուկներ, հանելուկներ և պատմություններ.
· Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը (ռոդարիական հնարքների
կիրառում).
· Կարդալ առաջադրանքը, հասկանալ և կատարել.
· Կարդալ 6-7 նախադասությամբ տեքստը և հասկանալ.
· Գտնել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները. - Օգտվել առցանց բառարանից.
· Խմբավորել տրված բառերն ըստ հատկանիշների.
· Կազմել բարդ և ածանցավոր բառեր.
· 4-5 նախադասությամբ կապակցված խոսք կառուցել.
· Ելնելով սեփական կենսափորձից` դատողություններ անել կարդացածի վերաբերյալ.
· Ինֆորմացիա հաղորդել հասու բոլոր միջոցներով.
· Ինֆորմացիա հավաքել և գրանցել.
· 2-3 նախադասությամբ գրավոր լրատվություն պատրաստել դասարանական, դպրոցական
իրադարձության մասին.
· Շնորհավորական բացիկներ, հրավիրատոմսեր պատրաստել, 3-4 նախադասությունից
կազմված ( նաև էլեկտրոնային) նամակներ գրել:
Երրորդ դասարանի աշակերտը պիտի կարողանա՝
· Բանավոր և գրավոր հստակ, հասկանալի արտահայտել մտքերը.
· Կարդալ (մտքում և բարձրաձայն) և հասկանալ կարդացածը.
· Գրավոր և բանավոր համառոտել և ընդարձակել կարդացածը.
· Մեկ-երկու նախադասությամբ բնութագրել ստեղծագործության կերպարներին և
պատճառաբանել իր կարծիքը.
· Գրածը խմբագրելու առաջին փորձերն անել` ավելորդ բառերը հանել, շտկել սխալ կազմված
անհարթ նախադասությունը.
· Հասկանալ և գործածել այն բառերը, որոնց իմաստը բացատրված է դասագրքում.
· Տրված թեմաներով ստեղծագործական և նկարագրական շարադրություններ գրել:
· Օգտվելով տեղեկատվական աղբյուրներից` (համացանց, բառարան, գրքեր,
լրատվամիջոցներ) տեղեկատվական նյութ ստեղծել կատարված իրադարձության, դեպքի,
միջոցառման, ուսումնական ճամփորդության մասին.
· Հարցաշար կազմել և հարցազրույց վարել : - Տարբերել բանաստեղծությունը, հեքիաթը, առակը, մանրապատում ստեղծագործությունները:
· Տեքստը վերարտադրել տարբեր դեմքերով (հերոսների, իր, հեղինակի, անտեղյակ կամ
լավատեղյակ մեկի… անունից). - Մասնակցել ստեղծագործության դերերով ներկայացմանը, դերային խաղերի՝ ստանձնելով որոշակի դերեր, մտքերն ու հույզերն արտահայտի այլընտրանքային տարբերակներով (մնջախաղ, գույներ, երաժշտություն, ծեփում և այլն):
· Թվարկել հերոսներին, նկարագրել և բնութագրել նրանց.
· Ծանոթ տեքստից դուրս գրել կամ տեքստում նշել փոխաբերությունները, անծանոթ բառերը,
դարձվածքները, առածները և այլն.
· Մեկնաբանել, այլ բառով փոխարինել հանդիպած արտահայտությունները, բառերը,
բառակապակցություններն ու դարձվածքները:
Մշակեց՝ Ծ. Գասպարյանը
Հոկտեմբերի 15-30 առցանց դասերի ամփոփում
Ներկայացնում է Գաբրիելլան․ Աշնանային գույներ
Նյութը ներկայացված է Գաբրիելլայի բլոգում։
