Рубрика: Հանդիպումներ

Հեղինակային կրթական ծրագրի 16-րդ հավաք

ՄԱՅԻՍԻ  3-7․ 2021 թ․

Բովանդակություն՝

  • Արտագնա պարապմունքներ «Գագարին» նախագծով. հեղինակային կրթական ծրագրի տարածում:

Ծրագիրը մշակման փուլում է․

Рубрика: Հանդիպումներ

Սեմինար հանդիպում 2-3-րդ դասարանների դասվարական խմբով

Ապրիլի 22-ին ունեցանք սեմինար հանդիպում 2-3-րդ դասվարական դասարանների խմբերով: Հանդիպման ընթացքում քննարկեցինք`

  • Մայիսյան հավաք․ համագործակցային նախագծեր

Յուրաքանչյուր դասվար ներկայացրեց այն նախագծերը, որոնք նախատեսված է իրականացնել մայիսյան հավաքի ընթացքում: Իրականացվելու են վարպետության դասեր, սովոևող-սովորեցնող նախագծեր: Մի քանիսը նախատեսել են «Գագարին» նախագծով հանդես գալ Դդմաշեն, Գագարին գյուղերում:

  • Մայիսի նախագծեր․ուսումնական երրորդ շրջանի ամփոփում, կարողությունների «Ես կարողանում եմ», «Ելք» ստուգատեսներ, «Բարձունքի հաղթահարում» ճամփորդական նախագծեր

Քննարկվեց բոլոր ամփոփման ձևերը: Առաջրկվեց նաև այլ տարբերակներ «Ես կարողանում եմ» ստուգատեսն ամփոփելու համար: Դասվարներից մի քանիսը նախատեսել են նաև ստուգատեսներն ամփոփել սովորող-սովորեցնող նախագծով:

  • Գագարին նախագծիշրջանակներում «Սովորող-սովորեցնող» նախագծով դասվարների լաբորատորիայի աշխատանքային այցեր:

Նախատեսվում են մայիսյան հավաքի ընթացքում ուղևորություններ «Գագարին» նախագծով:

Մանուշակ Աբրահամյանը ներկայացրեց վերապատրաստման անցման իր փորձը: Նշեց դրա կարևորության և իրազեկման մասին: Հետաքրքիր էր լսել նրա խոսքը:

  • Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբի ամփոփումները դասարանական բլոգներում

Ֆլեշմոբի արդյունքները պետք է ամփոփվեն յուրաքանչյուրի դասարանական բլոգում:

Մասնակիցներ`

  1. Մանուշակ Աբրահամյան
  2. Կարինե Մամիկոնյան
  3. Կարինե Խառատյան
  4. Սիդոնյա Վիրաբյան
  5. Ազնիվ Մանուկյան
  6. Լիանա Ռոզիկյան
  7. Արմինե Մովսիսյան
  8. Սաթենիկ Սիմոնյան (բացակա)
  9. Հռիփսիմե Առաքելյան (բացակա)
  10. Նելլի Թովմասյան
  11. Տաթև Թամազյան
  12. Մերի Գրիգորյան
  13. Անահիտ Հարությունյան
  14. Արմինե Գյոնջյան
  15. Լուսինե Պետրոսյան
  16. Վարսիկ Աթոյան
  17. Քրիստինե Հովսեփյան
  18. Լուսինե Գ. Պետրոսյան
  19. Մարիամ Խաչատրյան
  20. Լուսինե Հակոբյան
  21. Լուսինե Գասպարյան
  22. Մոնիկա Տոնոյան
  23. Գոհար Սմբատյան
  24. Մարգարիտ Հովնանյան

Հանդիպման լուսաբանումը Մոնիկա Տոնոյանի

Рубрика: Հանդիպումներ

Հանդիպում-սեմինար Լյովա Սարգսյանի հետ

Այս անգամ հանդիպում-սեմինար ունեցանք Հարավային դպրոցի դասավանդող Լյովա Սարգսյանի հետ:

Միասին քննարկեցինք մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի երկրորդ մակարդակի խննդիրները: Հանդիպմանը մասնակցեցին Հարավային դպրոցի դասվարները: Յուրաքանչյուրս ներկայացրեցինք մեկ խնդրի մեթոդական լուծում և միասին քննարկեցինք:

Рубрика: Без рубрики, Հանդիպումներ

Զատկական ցուցահանդես-վաճառք

3-2 դասարանկ սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ցուցահանդես-վաճառքին, որի ժամանակ վաճառեցին իրենց կողմից բերված զատկական համեղ ուտեստները, տեխնոլոգիական աշխատամքները և դեկորները: Սովորողները վաճառում էին և ստացված գումարը որպես հոգատարություն, սիրով և խնամքով դնում էին հանգանակությունների արկղիկի մեջ: Արդյունքում հավաքվեց 29180 դրամ: Ծրագրին մասնակցում էին սովորողները, դասավանդողները և ընտանեկան դպրոցը:

Рубрика: Հանդիպումներ

Մենթորական հանդիպում

Յուրաքանչյուր երկուշաբթի ունենում ենք հանդիպումներ տիար Գևորգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկում ենք մի շարք մեթոդներ, որոնք կարող ենք օգտագործել մաթեմատիկական խնդիրների լուծման ժամանակ:

Այս շաբաթ տիար Գևորգին փոխարինեց Հարավային դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Լյովա Սարգսյանը:

Միասին քննարկեցինք մարտի ֆլեշմոբի առաջին մակարդակի խնդիրները: Յուրաքանչյուրս մեկական խնդիր ներկայացրեցինք և քննարկեցինք, թե ինչպես ենք սովորողներին բացատրել խնդիրները` լուծման ձևերը:

Рубрика: Հանդիպումներ

Սեբաստացի կրթական համայնքի բաց հավաք

Հանդիպման օրը — 29.09.2020

Հանդիպման ժամը — 19:00

Տևողությունը — 1 ժամ

Հանդիպման ձևը — առցանց, մուտքը հղումով

Մասնակիցներ — 3.2 դասարան, հյուրեր

Քննարկվող թեմաներ

  • Հոկտեմբերի ուղեցույց
  • Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաք
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Վարպետության  դասեր
  • Օգնություն Արցախից եկած երեխաներին, ուսւոմնական գործունեության կազմակերպում կրթահամալիրում
  • Միասնական հանրաքվե
Рубрика: Հանդիպումներ

Սեբաստացի կրթական համայնքի բաց հավաք

Իրականացման օրը — 08.09.2020թ

Ժամը — 19:00

Մասնակիցներ — 3.2 դասարան, Սեբաստացի կրթական համայնք

Բաց հավաքի ժամանակ քննարկեցինք մի շարք հարցեր.

  1. Երթւողիների կազմակերպում
  2. 2020-2021 ուսումնական տարի
  3. ՊՈԱԿ-ի վերածումը հիմնադրամի

Ծնողներն իրենց վերաբերմունքն արտահայտեցին և միանշանակ կողմ եղան, որ մեր ՊՈԱԿ-ը վերածվի հիմնադրամի:

Հնչեցին մի շարք հարցադրումներ.

  1. Ինչո՞ւ դեռևս 2-3 տարի առաջ չի լուծվել այս հիմնահարցը:
  2. Ո՞վ է ունենալու կրթահամալիրի տնօրենի լիազորությունները:
  3. Ի՞նչ հիմնավորում է տալիս նախարարությունը, ինչո՞ւ չի ցանկանում ՊՈԱԿ-ը վերածել հիմնադրամի:
  4. Ինչպիսի՞ տեսք կունենա Բլեյանի դպրոցն առանց Բլեյան:

Սեբաստացի կրթական համայնքի բաց հավաքն տեսագրված է և այն կարող եք դիտել այստեղ:

Рубрика: Հանդիպումներ

Սեբաստացի կրթական համայնքի հավաք

Հավաքն իրականացրել ենք Սևանի ափին: Մասնակիցներն էին 3.1 և 3.2 դասարանների ծնողներն ու սովորողները:

Մասնակից ծնողներ- 22
Իրականացման ժամը — 15:00-16:00
Իրականացման վայրը — Սևան լճի հարակից այգի

Քննարկեցինք`
1. 2020-2021 ուսումնական տարին
2. Արտակարգ սեպտեմբեր

3. Կրթահամալիրը որպես հիմնադրամ

Քննարկումն իրականացրեցինք բացօթյա տարածքում, մանրամասն անդրադառնալով բոլոր կետերին:


https://youtu.be/3giikp2fxw0

Рубрика: Հանդիպումներ

Առցանց հանդիպման ժամանակացույց

Սեպտեմբերի 3, Հինգշաբթի — 10:00-11:00

Բլոգուսուցում — առաջին խումբ

Սեպտեմբերի 4, ուրբաթ — 10:00-11:00

Բլոգուսուցում — երկրորդ խումբ

Սեպտեմբերի 7, երկուշաբթի

Բլոգուսուցում — երրորդ խումբ

Սեպտեմբերի 9, չորեքշաբթի

Բլոգուսուցում — չորրորդ խումբ

Սեպտեմբերի 11, ուրբաթ

Բլոգուսուցում — հինգերորդ խումբ

Рубрика: Հանդիպումներ

Տարեվերջյան ստուգատեսի ուսումնասիրություն․ Քրիստինե Հովսեփյանի դասարան

Քրիստինե Հովսեփյանի բլոգը բավականին գեղեցիկ է, ընթեռնելի և հետաքրքիր։ Ստուգատեսային հաշվետվությունը ներկայացված է <<Ես կարողանում եմ․․․>> նախագծով։

Քրիստինե Հովսեփյանն առանձնացրել է բոլոր այն կետերը, որոնք պետք է կարողանար կատարել առաջին դասարանի սովորողը, վերջում հնարավորություն է տրվել սովորողին ինքնուրույն գնահատել սեփական կարողությունների մակարդակը և նշել իր կարողությունը, որն ուսուցիչը չի նշել։

Ներկայացվել է 24 սովորողի ստուգատես։ Մի մասը մասնակցել է բավականին շատ կետերի, մի քանիսը առավել պասիվ են եղել և մասնակցել են մեկ ստուգատեսի։

Մուրադյան Վարդի <<Ես կարողանում եմ․․․>> աշխատանքը տեսանելի չէ, կարծես թե սխալ հղում է ակտիվացված։

Ես կարողանում եմ ազգային պարեր պարել ստուգատեսին, չէր մասնակցել՝ ոչ ոք։

Ես կարողանում եմ ստեղծագործել ստուգատեսին, սովորողները մեծամասամբ գրկել էին նամակներ։ Մի մասը նամակ էր գրել արևին, մյուս մասը՝ ընկերոջը։