Рубрика: Ծնողավարություն

14 օրական Միքայելի հանդիպումը տիար Բլեյանի հետ

Միքայելն արդեն կես ամսական է և առաջին անգամ դուրս է եկել տանից: Առաջին մեր քայլն եղավ սեբաստացի Միքայելին ծանոթացնել տիար Բլեյանին:

Նկարները Արմինե Թոփչյանի:

Рубрика: Ծնողավարություն

Միքայելը եկավ տուն

Ամուսինս տղայիս հետ պատրաստվել քին մեզ դիմավորելուն: Նարեկն անհամբեր էր: Շատ ուրախ էի, որ Նարեկն իրեն այդքան կարևորված էր զգում և բարձր պատասխանատվությամբ սպասում էր եղբոր գալուն:

Рубрика: Ծնողավարություն

Նարեկը եղբայր է ունենալու

Նարեկն իմչ իմացել է, որ պետք է մեր ընտանիքը համալրվի, անվերջ կրկնում է, որ եղբայր է ուզում: Ես տեսնում եմ, որ նա ամբողջ հոգով սպասում է եղբոր ծնունդին: Ինձ համար անհանգստացնող էր այդ փաստը, քանի որ չգիտես ինչու վստահ էի, որ աղջիկ է լինելու: Փորձում էի տարբեր զրույցներ վարել, որ չկոտրվի: Երբ տեսնի, որ քույրիկ է ծնվում: Նարեկը վստահ էր, որ լինելու է եղբայր:

Рубрика: Ծնողավարություն

Ինչպե՞ս 4 տարեկան որդուս նախապատրաստեցի փոքրիկիս ծնվելուն

Նարեկի հետ հաճախ եմ ունենում տարբեր զրույցներ առօրիայից, մեզ շրջապատող աշխարհից: Նարեկը բնույթով հետաքրքրասեր է, հանգիստ և հավասարակշռված: Նրան հետաքրքրում են այնպիսի հարցեր, որոնք քչերի մտքով կանցնի: Տարբերվող է իր հասակակիցներից: Նրան հեշտ էր նախապատրաստելը, քանի որ կարողանում է լսել և հասկանալ պահի կարևորությունը:

Երբ իմացավ փոքրիկի մասին, շատ ուրախացավ: Սկսեց հետաքրքրվել, թե ով է բերելու և որտեղից է գալու: Նրա հետ զրույցի ժամանակ կարևորեցի իր անձի առկայությունը և իր «ես»-ը, շեշտելով, որ նա այնքան կարևոր է մեր համար, որ իր ցանկությունը հաշվի առնելով իմ փորիկի մեջ հայտնվել է մեր փոքրիկը:

Մի փոքր բարդ էր պատկերացնելը, թե ինչպես է փոքրիկը հայտնվել իմ փորիկում, բայց հուսով եմ ընթացքում կնկատի, թե ինչպես է այն մեծանում և իր համար կախարդական այս երևույթը կբավարարի իր հետաքրքրասիրությունը:

Ինչու՞ է հայտնվել իմ փորիկում,որովհետև պետք է սնվի: Ես հաց կուտեմ նա կմեծանա: Այնքան կմնա այնտեղ, մինչև կարողանա ինքնուրույն ուտել: