Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ջանի Ռոդարի, Զարգացնող խաղեր

Լողացող փականներ

Ռոդարիական խաղերը հայտնի են իրենց զարգացմանն ուղղված մի շարք նպատակներով: Նմանատիպ խաղերի ժամանակ աշխատում են միաժամանակ բոլոր զգայարանները, որոնք առավել արդյունավետ են դարձնում մտածողության, ստեղծագործական մտքի զարգացումը: Սովորողները խաղացին մաթեմատիկական խաղ, որի ժամանակ հաշվեցին, բաժանվեցին 2 հավասար խմբերի, այնուհետև հաշվեցին իրենց առջև դրված փականների քանակը, որոշեցին որտեղ է շատ, որտեղ քիչ: Տարաների մեջ լցրեցինք ջուր և շերեփների օգնությամբ սկսեցին փականները տեղափոխել մեկ ամանից մյուս աման:Տեղափոխվող փականների քանակը որոշվում էր խաղաքարտերի օգնությամբ:

Рубрика: Без рубрики, Զարգացնող խաղեր

Ավազաթերապիա

Սովոևողները զվարճանում են, ավազի հետ խաղալով: Ավազով խաղն օգնում է ինչպես նյարդային համակարգի ճիշտ զարգացմանը, հանգստացնում է, նաև օգնում է մանր մոտորիկայի, երևակայության, ստեղծագործական մտքի զարգացմանը: