
Մի կին գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են ծառ ջրում։
— Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով ծառ ջրում, մի՞թե ցնցուղ չունեք։
— Ցնցուղն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։
Կինը իր ցնցուղնը գոտկից հանեց, ծառը ջրեց, մանրեց, հողը փափկացրեց։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․
— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք ցնցուղ քույրիկը ինչ արավ։
Գյուղացիք հավաքվեցին ցնցուղի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու ցնցուղն ձեռքիցն առան։
Ցնցուղն առան, որ հերթով ջրեն իրենց ծառերը։
Առաջին օրը տանուտերը տարավ։ Ցնցուղը վերցրեց թե չէ, ամբողջը թափեց վրան։ Գոռալով ընկավ գյուղամեջ։
— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, ցնցուղ քույրիկը կատաղել է, ոտս ջրեց։
Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին ցնցուղին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։
Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ ցնցուղը հալել է։
— Վա՜յ, տղե՛ք, ցնցուղ քույրիկը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է հալել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։ Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։
Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։
Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, ցնցուղ քույրիկին բա՛ն հասկացրու»։
— ԷԷԷ՜, բայց կարծես այս պատմությունը սխալ գրեցի։ Պետք է կացին ախպոր մասին գրեի, այլ ոչ թե ցնցուղ քույրիկի։
Հարությունյան Խորեն