Рубрика: Գարուն
Գարունը սովորողների օբյեկտիվից

Գարու՜ն է…
Մարտ ամսվա նախագծեր
Ուսումնական գարուն
Ընատանեկան նախագիծ՝ «Ուսումնական գարուն»
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ժամկետը՝ Մարտի 22-28
Նպատակը՝ սովորած նյութի ամրապնդում, գարնանային արձակուրդների հետաքրքիր և ուրախ կազակերպում
Խնդիրներ`
- մեդիահմտությունների զարգացում,
- բանավոր խոսքի զարգացում,
- շրջակա միջավայրի ճանաչում,
- ընտանիքի անդամների մասնակցություն նախագծի իրականացմանը
- բլոգով աշխատելու կարողությունների զարգացում:
Ընթացքը՝
Ընտրի՛ր թեմաներից մեկը և իրականացրո՛ւ ընտանիքի անդամների հետ միասին
«Ածիկ»՝ ընտանիքիդ անդամների հետ միասին իրականացրու ածիկացանը: Հորինի՛ր փոքրիկ պատմություն <<Ածիկի>> մասին, մուտքագրի՛ր, նկարի՛ր Paint ծրագրով, տեղադրիր բլոգումդ և հղումն ուղարկ՛ր: Հորինի՛ր նաև հանելուկներ:
<<Տեխնոլոգիական աշխատանք>> պատրաստի՛ր զատկական տարբեր կերպարներ, ձեռքիդ տակ եղած նյութերով, ներկայցրու արդյունքը հոլովակի և լուսանկարների տեսքով։ Չմոռանաս տեղադրել բլոգումդ և հղումն ուղակել։
Գարունն իր ծաղկունքով — լուսանկարի՛ր գեղեցիկ գարնանային տեսարաններ, լուսանկարները պատումով ներկայացրու բլոգումդ։
Ընտանիքիդ անդամների հետ միասին գնա այգի և հոլովակով ներկայացրու գարնանային գեղեցիկ քո մեկ օրը։
Արդյունքները տե՛ս՝ այստեղ։
Ձոն
Ժամանակահատված՝ մարտի 1-ից ապրիլի 7-ը
Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ
Նպատակ՝
- Մայրիկների մասին մեդիասահիկների/ppt/ ստեղծում:
- Գովք մայրիկներին:
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
- Դիմավորում գարնանը՝ բույսերի խնամք, ծառատունկ, միջավայրի խնամք:
Խնդիրներ՝
- Բանավոր խոսքի զարգացում:
- Երևակայության զարգացում:
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
- Մեդիահմտությունների զարգացում:
- Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
- Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական գործունեության ընթացքում:
Ընթացք`
Մայրենի
Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին): Հորինել, գրել գովք, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ մայրիկների մասին: Մայրիկների անվան տառերով աքրոստիկոսներ հորինել: Ստեղծել մեդիասահիկներ:
Մեդիահմտություն+տեխնոլոգիա
Սովորում ենք power point ծրագիրը, ստեղծում «Մայրիկ» ընթերցարաններ:
Ես և շրջակա + մեդիա
Ծառատունկ, ծաղկատունկ, միջավայրի խնամք:
Օտար լեզուներ ` մայրիկին նվիրված երգերի ուսուցում
Արդյունքները կներկայացվեն՝ բլոգում, ենթակայքում։