Рубрика: Բնագիտական փորձեր
Բնագիտական փորձեր
Նախագծի իրականացման տևողությունը – ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում, 11.01.2021-31.01.2021
Իրականացման վայրը – դպրոցում և ընտանիքում
Մասնակիցներ – 1-3-րդ դասարանի սովորողներ
Դասարանական նախագծեր
Ընտանեկան փորձերի հավաքածու
Կարթ սառույցի համար
Անհրաժեշտ է՝
- 25-30 սմ երկարության կոճի թել
- սառույցի խորանարդիկ
- բաժակով ջուր
- մի պտղունց աղ
Փորձի փուլերը
- Գրազ արի ընտանիքիդ անդամների կամ ընկերոջդ հետ, որ կկարողանաս առանց ձեռքերդ թրջելու սառույցի կտորը բաժակով ջրից հանել։
- Սառույցի կտորը գցիր բաժակի մեջ։
- Թելն այնպես իջեցրու բաժակի մեջ, որ մի ծայրը նստի սառույցի վրա, իսկ մյուս ծայրը գցիր բաժակից դուրս։
- Սառույցի վրա, այն մասում ուր թելն է հպվում, մի պտղունց աղ ցանիր։ Սպսաիր 5-10 րոպե։
- Բռնիր թելի դրսի ծայրից ու ձգիր դուրս։
Սառույցի խորանարդիկը թելին կպած՝ դուրս կքաշվի բաժակից։
Փախչող ատամի չոփիկները
Փորձի համար անրհաժեշտ է- ջրով աման, ութ ատամի չոփիկ, կաթուցիչ, շաքարի կտոր, աման լվանալու հեղուկ:
1. Ատամի չոփիկները արևի ճառագայթների նման դասավորում ենք ջրով ամանի մեջ:


2. Ամանի մեջտեղում գցում են շաքարի կտորը — ատամի չոփիկները սկսվում են հավաքվել մեջտեղում:
3. Շաքարի կտորը թեյի գդալի օգնությամբ դուրս ենք հանում ամանից և կաթուցիչով ամանի մեջտեղում մի քանի կաթիլ ամանի հեղուկ ենք կաթեցնում: Ատամի չոփիկները սկսում են փախչել:


Ինչու այդպես ստացվեց: Գրեք ձեր ուսումնասիրությունները:
Սառը ջուրը կարող է լողալ
Փորձի համար անհրաշեժտ է— թաշկինակ, ջրով բաժակ, аптечная резинка.


2. Բաժակի մեջ բերնեբերան լցնում ենք սառը ջուր:
3. Թաշկինակով ծածկում ենք բաժակը և ռեզինով ամուր կապում:
4. Բաժակի մեջտեղում, ցուցամատով սեղմում ենք այնպես, որ մատը 2-3 սմ մտնի բաժակի մեջ:


5. Լվացարանի մոտ բաժակը թեքում ենք գլխիվայր:
6.Մի ձեռքով բռնում ենք բաժակը, իսկ մյուսով հարվածում ենք բաժակի հատակին: Ջուրը բաժակում սկսում է … եռալ…:


Գրեք ձեր կարծիքը…
Ջուր
Առաջադրանք 1
Որոշիր ինչպիսին է ջուրը
Շշից ջուր լցրու բաժակի և ափսեի մեջ: Ի՞նչը փոխվեց: Ինչպիսի՞ ձևեր ստացավ ջուրը:
Ափսեի մեջ կաթեցրու մի քանի կաթիլ ջուր: Թեքիր ափսեն: Ի՞նչ տեղի ունեցավ: Ինչպե՞ս է կոչվում ջրի այդ հատկությունը:
Որոշիր’ թափանցի՞կ է արդյոք ջուրը: Դրա համար վերցրու ջրով և կաթով լցված բաժակներ: Դրանք դիր թերթի վրա: Վերևից դիտելիս թերթի տառերը երևո՞ւմ են կաթի բաժակի հատակին, իսկ ջրի՞: Կատարի՜ր հետևություն ջրի թափանցիկության մասին: Թափանցիկ էլ ի՞նչ մարմիններ են քեզ հայտնի:
Համեմատիր ջուրը կաթի և յոդի լուծույթների հետ: Կատարիր եզրահանգում:
Համտեսիր ջուրը, ապա մեկ բաժակ ջրի մեջ լուծիր մի փոքր աղ, մեկ այլ բաժակի մեջ’ շաքար: Կփոխվի՞ արդյոք ջրի համը: Ւնչի՞ց է կախված ջրի համը:
Հոտ քաշիր բաժակի մեջ լցված մաքուր ջրից: Համեմատիր քեզ ծանոթ հոտերի հետ (օծանելիք, ծաղիկներ, կարկանդակ և այլն): Ի՞նչ հոտ ունի ջուրը
Առաջադրանք 2
Word համակարգչային ծրագրում և քո բլոգում գրի ջրի հատկությունների մասին քո դիտարկումների արդյունքները:
Կփոխվի՞ արդյոք ջրի ծավալը տաքացնելիս: Դա պարզելու համար թեյամանը կամ որևէ մետաղյա աման լցրու ջրով և տաքացրու մինչև եռալը (եղի’ր զգույշ): Հետևիր թեյամանին՝ եռալու պահին: Բացատրի’ր երևույթը: Ինչո՞ւ է ջուրը աղմուկով եռում: Հետևությունները գրիր բլոգում:
Ուսումնասիրիր սառույցի հատկությունները։
ա) Դիտիր սառույցի կտորը: Որոշիր դրա գույնը, ձևը: Ունի արդյոք սառույցը ձև (համեմատիր հեղուկ ջրի հետ):
բ) Թափանցի՞կ է սառույցը: Փորձով ապացուցիր դա:
Որոշիր՝ ո՞րն է թեթև’ ջո՞ւրը, թե՞ սառույցը: Դրա համար ջրով լցված բաժակի մեջ գցիր սառույցի կտոր: Կատարիր հետևություններ: Տաքացրու սառույցի կտորը ափի մեջ: Ի՞նչ կատարվեց սառույցի հետ: Բլոգումդ գրիր դիտումների արդյունքները։
Որոշիր, թե ինչպես են ջրում լուծվում աղը, շաքարը (շաքարավազը), կավիճը, ալյուրը:
Դրա համար վերցրու չորս միանման բաժակ’ լցված տաք ջրով: Յուրաքանչյուր բաժակի մեջ լցրու մեկական թեյի գդալ նշված նյութերից: Խառնիր բաժակների պարունակությունը (յուրաքանչյուր բաժակի համար վերցրու առանձին գդալ):
Բոլո՞ր նյութերը լուծվեցին ջրում: Ի՞նչ նշաններով կարելի է դատել այդ մասին: Կատարիր հետևություններ:
Նկատի’ ունեցիր, որ լուծույթի կարևոր հատկանիշը ոչ թե գույնն է, այլ թափանցիկությունը:
Նույն փորձը կարող ես անել՝ վերցնելով այլ նյութեր, օրինակ’ ավազ, կավ, հող, յոդի լուծույթ:
Փորձը կատարելու համար վերցրու մեկ բաժակ ջուր, դրա մեջ լցրու մի քիչ հող կամ կավ (կարելի է նաև կավիճ), խառնիր:
Հրաբխե լուսամփոփ
Անհրաժեշտ է — Աղ, ջուր, մեկ բաժակ բուսական յուղ, սննդային ներկանյութ, մեծ թափանցիկ բաժակ կամ ապակե տարա:
Փորձ — Բաժակը 2/3 չափով լցնել ջուր, ջրին ավելացնել բուսական յուղ: Յուղը կլողա մակերեսին: Հետո ջրին և բուսական յուղին ավելացնում ենք սննդային ներկանյութ: Վերջում դանդաղ ավելացնում ենք մեկ թեյի գդալ աղ:
Բացատրություն — Բուսական յուղը ջից թեթև է, այդ պատճառով լողում է ջրի մակերեսին, իսկ աղը ծանր է բուսայուղից, այդ պատճառով երբ մենք բաժակի մեջ ավելացնում ենք աղ, աղը բուսայուղի հետ միասին իջնում է բաժակի հատակը: Երբ աղը լուծվում է, բուսայուղի մի մասը բարձրանում է վերև: Իսկ սննդային ներկանյութի առկայությունը օգնում է, որպեսի փորձը դառնա ավելի հետաքրքիր և առեղծվածային:
Աղբյուր՝ http://www.adme.ru/zhizn-nauka/8-krutyh-nauchnyh-eksperimentov-dlya-detej-840310/
Ձուն լողալ է սովորում
Փորձի համար անհրաժեշտ է — հում ձու, ջրով բաժակ, մի քանի ճաշի գդալ աղ:


1. Հում ձուն գցում ենք ջրով լցված բաժակի մեջ — կտեսնեք, որ ձուն կիջնի բաժակի հատակը:
2. Ձուն հանում ենք բաժակի մեջից, բաժակի մեջ լուծում ենք մի քանի գդալ աղ:


3.Ձուն նորից գցում ենք բաժակի մեջ: Ձուն կլողա վերևում:
Փորձեք էլի աղ ավելացնել և նկարագրեք …. ամեն գդալ աղ ավելացնելուց հետո որտեղ է լողում ձուն:
Ձողիկը կաթուցիչ
Փորձի համար անհրաժեշտ է — ձողիկ՝ հյութի, երկու բաժակ
1. Բաժակները դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ:


2. Ձողիկը մտցնում եմ ջրով լցված բաժակի մեջ:
3. Ցուցամատով սեղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ:
4. Ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջի ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Կարող եք փորձել մի քանի անգամ: Արդյունքում ջուրն ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:
Այս սկզբունքով է աշխատում կաթուցիչը, որը հաստատ կլինի ձեր տան դեղատուփում:

Անտեսանելի թանաք
Փորձի համար անրհաժեշտ է -կես լիմոն, բամբակ, լուցկի, ջրով բաժակ, թղթի կտոր


1. Լիմոնը քամում ենք, ստացված հյութի չափով ավելացնում ջուր:
2.Բամբակով փաթաթած լուցկին թրջում ենք ստացված հեղուկով և թղթի վրա որևէ բան գրում:


3. Երբ «թանաքը» չորանա թուղթը մոտեցնում ենք սեղանի լամպին և տաքացնում: Թղթի վրա կերևա մեր գրած բառը: