Սովորողների պատումները`
Рубрика: Բարձունքի հաղթահարում
Բարձունքի հաղթահարում
Մասնակիցներ — 3.2 դասարան
Պատասխանատունռր — Մոնիկա Տոնոյան և Վիկտորյա Հովսեփյան
Վայր՝ Բջնի, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք:
Օր՝ Մայիսի 26
Մեկնում՝ ժ. 9:30, Վերադրաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց, ժ. 9:30
Վերադարձը՝ Հարավային դպրոց, ժ. 16:00
Երթուղի՝ Երևան-Նոր Հաճնի կամուրջ-Նոր Գեղի-Արգել-Քարաշամբ-Բջնի
Հաղթահարվող բարձունքը՝ Բջնիի բերդ
Նպատակը՝ Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում: Էկո հայրենագիտական աշխատանք: Բջնիի դպրոցի հետ համագործակցային աշխատանք։
Նախագծի ընթացքը՝ Մինչև բարձունքի հաղթահարումը նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Հրապարակել սովորողների բլոգներում, գծել երթուղու քարտեզը։
Ճանապարհի նկարագրություն՝
Երևան- Բջնի հեռավորությունը՝ 47,9 կմ, 56ր: Բջնի բերդի բարձունք հետևյալ երթուղով՝ Բջնիի միջն․ դպրոց, սովորողների հետ դեպի Բջնի սբ. Աստվածածին, Բջնի ամրոց, քայլարշավ դեպի սբ. Սարգիս, հանգիստ Բջնի գետի հովտում:
- Ընդմիջում
- Գետի մոտ էկո աշխատանք
- Քայլքով հաղթահարում ենք բարձունքը
- Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
- Երաժշտական դադար- համերգ վանքի բակում
- Ազգային խաղեր վանքի հարակից դաշտում
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Ախտահանիչ միջոց, թաց ու չոր անձեռոցիկ
Օրապահիկ, ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ