Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ճամփորդական նախագծեր, Ճամփորդություններ, Առաջին դասարան, Կրթահամալիրի տոն

Ճամփորդություն «Կէան» կրթամշակութային կենտրոն. լավաշթխիկի ծես

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հարավային դպրոցի 1-2 դասարանի սովորողներ
Ճամփորդության վայր` «Կէան» կրթամշակութային կենտրոն

Ճամփորդության օրը` 26.11.2021թ.
Տևողությունը` 10:00-14:30

Նախագծի պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Մարինե Մանուկյան

Հասցե՝ Թերլեմեզյան 45/1

Նպատակը՝

  • կրթահամալիրի տոնին պատրաստում
  • հացի արարման ծեսին մասնակցում
  • սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:

Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում

Նախագծի նախապատրաստական աշխատանք՝

Սովորողները ընտանիքի անդամների հետ հորինում եմ լավաշի մասին հանելուկներ։Սովորում են տարբեր առած-ասացվածքներ, հետաքրքիր պատմություններ լավաշի, հացի մասին

Եվա Ղևոնդյանի պատումը լավաշի մասին

Հացթխիկի երգերի ուսուցում

Երգարան

Հաց թխելու խաղերգեր

Հաց թխելու երգեր. տեքստեր

Ջաղացի երգ

Կոտ ու կես

Անհրաժեշտ միջոցներ

  • ճամփորդական ուսապարկ
  • վրձին, թղթեր, գուաշ, ջրաներկ
  • գլխարկ
  • թվային միջոցներ՝ ձայնագրիչ, հեռախոս, ֆոտոխցիկ

«Կէան» կրթամշակութային կենտրոնի բակում կերգենք մեր սովորած երգերը։Մասնակցում ենք «Տատիկի հեքիաթ» կրթական, ժամանցային ծրագրին։ Այնուհետև մասնակցելու ենք լավաշթխիկի ծեսին։ Յուրաքանչյուր սովորող կունենա իր թխած լավաշը, որը ցուցահանդես — վաճառքի օրը կհամտեսեն հյուրերը։

Տեխնոլոգիական աշխատանք. սովորողները գուաշի միջոցով կնկարեն իրենց տպավորությունները։

Ակնկալվող արդյունքները

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը:

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվեն և կտեղադրվեն դասարանական բլոգում և ենթակայքում։

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Աշխատանքային նախագիծ, 1-ին դասարան, Առաջին դասարան

Աշխատանքային նախգիծ. 08.11-12.11

Նոյեմբերի 08, երկուշաբթի

1. Լեզվական աշխատանք- անցածի ամրապնդում

2. Ուրախ մաթեմատիկա — 4 թիվ, 4-ի նախորդն ու հաջորդը, 4-ի կազմությունը

3. Հեծանվավարություն

Նախաճաշ

4. Ուրախ օտար լեզու — անգլերեն

Ուրախ օտար լեզու — ռուսերեն

5. սովորում ենք Հ. Թումանյանի «Ամպն ու սարը»

Նոյեմբերի 09, երեքշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-10։05՝ Ուրախ մաթեմատիկա, աշխատանք 4 և 5 թվերի շուրջ
  2. 10։10-10։30՝ Ուրախ օտար լեզու անգլերեն
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-11:50՝ ընտրությամբ գործունեություն
  4. 12:00-12։20՝ Սովորում ենք «Ամպն ու սարը»
    12:20-12:45 ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
  5. 12։50։13։30՝ աշխատում ենք գիշեր բառի շուրջ
  6. 13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Նոյեմբերի 10, չորեքշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09:40՝ ուրախ օտար լեզու` ռուսերեն
    09:40-10:00՝ ուրախ օտար լեզու` անգլերեն
  2. 10:00-10:45՝ թթվի բաղադրիչներից հորինում ենք փոքրիկ պատմություններ
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-13:00՝ թթուդրիկ
  4. 13։00-13։35՝ կիսվում ենք օրվա տպավորություններով
  5. 13:35- 16:30 երկարացված օրվա կազմակերպում

Նոյեմբերի 11, հինգշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09։40՝ Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
  2. 09։40֊10։00՝ խոսում ենք կրթահամալիրի տոնի մասին
  3. 10։05֊10։45՝ ուրախ մաթեմատիկա` աշխատում ենք 5 թվի շուրջ
    10։50-11։10՝ նախաճաշ
  4. 11։20-13:00՝ ուղևորություն փակ լողավազան, լող
  5. 13:05-13:30՝ հանգստի ժամ և հեքիաթի ունկնդրում
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Նոյեմբերի 12, ուրբաթ

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-10:00՝ մարզատոն
  2. 10:05-10:45՝ երգ և երաժշտություն
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-12:00՝ ընտրությամբ գործունեություն
  4. 12:00-12:20՝ տեխնոլոգիական աշխատանք, տերևներով ստեղծում ենք թվանշաններ
    12:20-12:45՝ ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
  5. 12:50-13:30՝ լեզվական աշխատանք
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Մեդիատեխնոլոգիա, Սարգսյան Արինա, Ստեղծագործում են սովորողները, Առաջին դասարան, Զաքարյան Էրիկ

Paintանկարչություն

Չաղլասյան Ալեքս

Մենք արդեն կարողանում ենք աշխատել Paint համակարգչային ծրագրով: Սովորողները նկարել են սար և տուն:

Սարգսյան Արինա
Հովհաննիսյան Գարիկ
Աբովյան Դավիթ
Ղևոնդյան Եվա
Զաքարյան Էրիկ
Շահգալդյան Հռիփսիմե
Բաբայան Սամվել
Բեգլարյան Լիլի
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Աշխատանքային նախագիծ, 1-ին դասարան, Առաջին դասարան

Աշխատանքային նախագիծ. 11.10-15.10

Հոկտեմբերի 11, երկուշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20 -10:00 լեզվական աշխատանք, աշխատում ենք աշխատանքային գիրք-տետրերով
  2. 10:05-10:45 ուրախ բանավոր մաթեմատիկա. խաղում ենք 1…9 թվանշաններով, թելերով կառուցում ենք փակ և բաց բեկյալներ, աշխատում ենք գիրք-տետրի 6-7 և 27 էջերով
    10:45-11:00 նախաճաշ.
  3. 11:05-11:50՝ մարմնակրթություն և հեծանվավարություն
  4. 11:55-12:15ուրախ օտար լեզու` անգլերեն
    12:15-12:40 ուրախ օտար լեզու` ռուսերեն
  5. 12:45-13:30աշխատանք համակարգչով: Paint համակարգչային ծրագրով նկարում ենք սար և տուն, գրում սար և տուն բառերը
    13:35- Երկարացված օրվա կազմակերպում

Հոկտեմբերի 12, երեքշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-10։05՝ Ուրախ մաթեմատիկա, աշխատում ենք էջ 8-ով և 28-ով
  2. 10։10-10։30՝ Ուրախ օտար լեզու անգլերեն
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-11:50՝ ընտրությամբ գործունեություն
  4. 12:00-12։20՝ խաղում ենք ուշադրությունը զարգացնող խաղ
    12:20-12:45 ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
  5. 12։50։13։30՝ աշխատում ենք սար և տուն բառերի շուրջ
  6. 13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Հոկտեմբերի 13, չորեքշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09:40՝ ուրախ օտար լեզու` ռուսերեն
    09:40-10:00՝ ուրախ օտար լեզու` անգլերեն
  2. 10:00-10:45՝ հավաքում ենք տեղեկություններ մագլցող ծաղիկների մասին, ինչպե՞ս են աճում, ի՞նչպայմաններում
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-11:50՝ ծաղատունկ
  4. 11։55-13:00՝ աշխատանք համակարգչով՝ նկարում ենք մեր օրը
  5. 13։00-13։35՝ կիսվում ենք օրվա տպավորություններով
  6. 13:35- 16:30 երկարացված օրվա կազմակերպում

Հոկտեմբերի 14, հինգշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09։40՝ Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
  2. 09։40֊10։00՝ խոսում ենք տարվա եղանակների մասին
  3. 10։05֊10։45՝ ուրախ մաթեմատիկա` աշխատում ենք աշխատանքային թերթիկներով էջ 9, 13 և 29
    10։50-11։10՝ նախաճաշ
  4. 11։20-13:00՝ ուղևորություն փակ լողավազան, լող
  5. 13:05-13:30՝ հանգստի ժամ և հեքիաթի ունկնդրում
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Հոկտեմբերի 15, ուրբաթ

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-10:00՝ ծանոթացում աշուն բառին, նկարում ենք աշուն և պատկերում աշուն բառը
  2. 10:05-10:45՝ երգ և երաժշտություն
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-12:00՝ ընտրությամբ գործունեություն
  4. 12:00-12:20՝ տեխնոլոգիական աշխատանք, կտրատում ենք աշնանային մրգեր
    12:20-12:45՝ ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
  5. 12:50-13:30՝ մաթեմատիկական աշխատանք, աշխատում ենք էջ 15-ի և 16-ի շուրջ
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ճամփորդական նախագծերի ամփոփումներ, Ճամփորդություններ, Առաջին դասարան

Այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ. Ճամփորդության ամփոփում

Հարավի 1-2 դասարանի սովորողներն ի պատիվ Մեծանուն հայի` Կոմիտասի, ուղևորվեցին նրա անունը կրող թանգարան: Նախքան ուղևորվելը միասին փորձեցինք հավաքագրել տեղեկատվություն Կոմիտասի մասին, վերհիշեցինք այն երգերը, որոնք գրել էր Կոմիտասը:

Շրջայցից հետո միասին զբոսնեցինք Կոմիտասի այգում և վայելեցինք աշունը:

Նկարաշարը տե´ս այստեղ:

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Հոդված, Առաջին դասարան, Ինքնակրթություն

Ուսումնական գործունեությունների նկարագրություն

  • Մաթեմատիկայի ուսումնական գործունեության կազմակերպումը դասարանում

Մաթեմատիկան կազմակերպվում է բանավոր, խաղային միջոցներով։ Սովորողներն ամեն առավոտ բանավոր, բարձրաձայն հաշվում են իրենց քանակը և ըստ այդմ որոշում, թե քանի՞սն են ներկա։ Հաշվելու ընթացքում զույգ թվերի ժամանակ տալիս ենք ծափ, փորձում ենք ճանաչել զույգ և կենտ թվերը։ Յուրաքանչյուր թեմա բացատրվում է խաղի միջոցով։ Ծանոթացել են 1….9 թվանշանների գրելաձևին, կարողանում են ճանաչել թվանշանը և տվյալ նիշին համապատասխան թվել առարկաների քանակ։ Դասարնաում բոլորը կարողանում են ուղիղ և հետ հաշվել, զույգ թվերի ժամանակ ծափ տալ։ Գիտեն, թե ո՞րն է աջը և ո՞րը ձախը։ Խաղերի միջոցով ծանոթացել ենք առարկայի ձևին, չափին, գույնին, կարողանում ենք համեմատել առարկաները ըստ առարկայի հատկությունների։ Մաթեմատիկայի դասին կիրառում ենք նաև Paint համակարգչային ծրագիրը, որտեղ սովորողները ստեղծում են ըստ պահանջի երկրաչափական պատկերներ։ Օրինակ՝ տրվում է առաջադրանք, որտեղ պետք է սովորողը ներկայացնի մեկ կարմիր քառակուսի և 2 կապույտ շրջան, սովորողը կառուցում է տվյալ պահանջին համապատասխան պատկերենր։

Մաթեմատիկայի ընթացքում սովորղները կարծում են, որ պարզապես զվարճացնող խաղեր են խաղում, չհասկանալով, որ սովորում են նոր թեմա, նոր հասկացություններ։ Հենց իրենք են անմիջապես դառնում մաթեմատիկայի կրողը և փոխանցողը։

  • Հայոց լեզվի  ուսումնական գործունեության կազմակերպումը դասարանում

Լեզվագործունեությունը կիրառում ենք բոլոր դասաժամերին, հարստացնելով մեր բառապաշարը։ Լեզվագործունեության և ընթերցանության դասաժամերը կիրառում ենք փոխկապակցված։ Ծանոթացել ենք Հ. Թումանյանի «Ծիտը», «Ճամփորդները», «Երկինքը փուլ է գալիս», «Պոչատ աղվեսը», «Սուտասանը» հեքիաթներին։ Հեքիաթները միասին վերլուծել ենք, դուրս ենք հանել գործող գլխավոր հերոսներին և այդ հերոսներին վանկատել ենք, հեգել, որոշել, թե որ հնչյունով է սկսվում տվյալ բառը, նոր բառեր կազմել այդ հնչյուններից։

Բարձունքի հաղթահարման ընթացքում ծանոթացել ենք «սար» բառին, միասին վանկատել, որոշել վանկերի քանակը, հեգել, որոշել հնչյունների քանակը, որից հետո սովորողները նկարել են սար և փորձել պատկերել ՍԱՐ բառը։ Մի մասն արդեն ճանաչում է Սար բառի հնչյունների գրելաձևը, մի մասը դեռ չի ճանաչում։

  • Ընթերցարանի ժամին ուսումնական գործունեության կազմակերպումը դասարանում

Ինչպես նշվեց լեզվագործունեությունը և ընթերցանությունը փոխկապակցված են իրականացվում և առանձին դասաժամերով չեն արտահայտվում։ Սովորողները ծանոթաել են ինչպես թումանյանական մի շարք հեքիաթների, այնպես էլ սովորել են մի շարք հայ մեծանունների ոտանավորներ։ Օրինակ՝ Ղ.Աղայանի «Առավոտը գյուղում», «Ծիտն ու բազեն», «Սագիկ», Հ. Թումանյանի «Լուսաբացին», «Շունը», «Կռունկներ», Աթաբեկ Խնկոյանի «Մեղու» և այլ սիրելի ոտանավորներ։

Սովորաղները իրենց սովորած ոտանավորների և հեքիաթների բովանդակությունը նկարում են Paint համակարգչային ծրագրով։

Նախատեսում ենք TV և Ռադիո նախագծեր, որտեղ սովորողները կներկայացնեն սիրելի հեքիաթներն ու ոտանավորները։