Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Մասնագիտական զարգացման ընդհանուր բաղադրիչ. թեմա 7

1․ Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ 
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ 

Ուսումնական ճամբարի կազմակերպման սկիզբն ու վերջը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով

Ձմեռային ուսումնական ճամբարին մասնակցում են բոլոր սովորողները, ամառային ուսումնական ճամբարին չեն մասնակցում հիմնական դպրոցն ավարտածները: Ճամբարին կարող են մասնակցել նաև այլ դպրոցի սովորողներ, իսկ ծնողի մասնակցությունը խրախուսվում է:

Ճամբարի գործունեության ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում ղեկավարը ներկայացնում է հաշվետվություն, որում ընդգրկվում են հետևյալ հարցերի պատասխանները.

  • մասնակիցների քանակը` ըստ ջոկատների և ըստ օրերի (ցուցակները կցվում են),
  • ըստ օրերի ֆինանսական ծախսերը` նշելով կրթահամալիրի ներդրումն առանձին, ծնողներինն առանձին, այլ ներդրումներն առանձին,
  • ուսումնական ճամփորդությունների նախապատրաստումը, դրանց հաշվետվությունները (ճամփորդության մեկնողների ցուցակը կցվում է),
  • նախատեսված և կատարված հանրօգուտ աշխատանքների ցանկը (որտե՞ղ, ի՞նչ աշխատանքներ),
  • նախատեսված և կատարված հետազոտական աշխատանքների ցանկը,
  • բազմօրյա արշավների նախագծերը:


2․ Կարդալ հոդվածներից մեկը, քննարկել 

Ճամբարային շրջանները լավագույն կապն են ստեղծում սովորող-սովորող, ուսուցիչ-սովորող, ընտանիք-դպրոց միջև:Հեղինակային մանակավարժության մեջ ուսումնական տարին իրականացվում է ձորս ուսումնական շրջաններով: Առաջին ուսումնական շրջանն ընդգրկում է սեպտեմբերից մինչև դեկտեմբերի ավարտ, երկրորդ ուսումնական շրջանը ճամբարային է և սկսվում է անմիջապես Ամանրյա տոներից հետո, երրորդ շրջանն ընդգրկում է փետրվարից-մայիսը, չորրորդ ուսումնական շրջանը ամառային ճամբարն է:

Ձմեռային ուսումնական ճամբարին մասնցում են բելեր սովորողներնը: Այն իր մեջ ընդգրկում է ստուգատեսային փուլերը:

Ձմեռային ուսումնական ճամբարի կազմակերպման հիմնական բաղադրիչներն են՝

Ամառային ճամբարներն իրականացվում են բացօթյա կանաչապատ բակային պայմաններում: Ամառային ճամբարը հիմնականում ներառում է հետևյալ բաղադրիչները՝

  • մանկական լողափնյա ճամբարներ 6-10 տարեկանների համար
  • դեռահասների, պատանիների ճամբարներ
  • «Մուտք կրթահամալիր» ճամբարներ
  • պատանեկան աշխատանքային ճամբարներ
  • Սևանի «Ժայռ»-ում ընթերցողական-հայրենագիտական-բնապահպանական-ռազմամարզական բաց ճամբար
  • արշավախմբային դաշտային բացօթյա մոբիլ դպրոց (դաշտային ճամբարներ)
  • Արատեսի ռազմամարզական ճամբար
  • մասնակցություն Արցախի «Ասպետ» ճամբարին
  • մասնակցություն Իզմիրի տիեզերագիտական ճամբարին
  • մասնակցություն միջազգային ճամբարներին:

Կրթահամալիրում կազմակերպվող ճամբարները բաց են տարատարիք սովորողների համար՝ անկախ ազգությունից և հետաքրքրությունների շրջանակից:

3․Կարդալ կարգերը, գրել դիտարկումներ, առաջարկներ 

Ամառային ստեղծագործական բաց ճամբարների կազմակերպումը բաց է և ճամբարին կարող են մասնակցել ոչ միայն կրթահամալիրում սովորողներն այլև այլ դպրոցների սովորողներ: Ճամբարին մասնակցում են ըստ ցանկությամբ: Ճամբարի ղեկավարին նշանակում է ծրագրի ղեկավարը: Ճամբարի ղեկավարը ներկայացնում է շաբաթվա ճամբարային նախագիծը, որը հաստատովում էծրագրի ղեկավարի կողմից:

Ճամբարի գործունեության պարտադիր բաղադրիչ են.

  • առավոտյան ընդհանուր տողան,
  • մասնագիտական պարապմունքներ (կարող են կազմակերպվել ըստ տարիքային խմբերի),
  • ընդմիջում,
  • մարզական պարապմունքներ, այդ թվում՝ հեծանիվ, լող, շախմատ,
  • շրջակա միջավայրի խնամքի աշխատանք,
  • մշակութային ժամանաց (ֆիլմի դիտում-քննարկում, համերգի ունկնդրում),
  • պարուսուցում,
  • օրվա վերջի ընդհանուր տողան։
  • Աշխատանքային ճամբար 

Ճամբարի գործունեության ծրագիրը և աշխատակարգը հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

Ճամբարային գործունեությունը լուսաբանվում է յուրաքանչյուր օր: Լուսաբանվում է ճամբարի ղեկավարի բլոգում և դպրոցի ենթակայքում: Կարող է հայտնվել նաև կրթահամալիրի կայքում:

Ճամբարի ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, ղեկավարը ներկայացնում է ճամբարի գործունեության բովանդակային և ֆինանսական հաշվետվություն:    

4․ Կարդալ հոդվածները, մեկը, բլոգում գրավոր գրախոսել 

5․ Կազմել ճամբարային նախագիծ, հրապարակել բլոգում :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s