Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ
1․ Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել
Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է: Այն իրականացվում է ուսումնական բաց տարածքներում, որոնք լիարժեք ապահովում են կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող սովորողների ներառման խնդիրը:
Կրթահամալիրի դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
posted by Սուսան Մարկոսյան on Mon, 23/09/2019 — 12:45
Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների
և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»։
Կրթահամալիրում ուսուցման ներառականության համար ստեղծվում-զարգանում է համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայրը։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողն ուսուցում է ստանում սույն կարգի համաձայն: Կարգի համար իրավական հիմք են՝
- Հանրակրթության մասին ՀՀ օրենքը
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի սահմանելու մասին որոշում (ՀՀ կառավարության 2018թ. հ. 1087 որոշում)
- Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ (ՀՀ ԿԳՆ 2017թ. հրաման 370-Ն)
- ՀՀ կառավարության 2016 թ. հ. 1058-Ն որոշումը հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների օրինակելի կանոնադրությունները և ցանկը սահմանելու մասին
- «Հանրակրթական ուսուցում» ծրագրով կրթահամալիրի հետ ՀՀ ԿԳՆ 2019թ. պայմանագիրը (39/19)
- սովորողի ուսումնառության պայմանագիրը:
Սովորողի լիարժեք ներառումն ապահովելու համար ըստ կարիքի ծնողը հանդես է գալիս որպես ներառող և ապահովում է համապատասխան կարիքներով:
Սովորողի ներառումը կազմակերպելու համար կարևորվում է ընտանիքի ամբողջական ներառումը կրթահամալիր՝ ընտանիքի դպրոցահասակ անդամների կրթական կարիքը հոգալով կրթահամալիրի դպրոցներում, արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորում:
2․ Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածներից մեկը կամ տեսանյութը.
Հատուկ կարիքով երեխաները ունենում են տարբեր կարիքների պահանջ: Իրենց պահանջները լինում են ինչպե տարբեր այնպես էլ միանման:
Հիմնականում հատուկ կարիքով սովորողներն ունենում են հետևյալ կարիքները.
- Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
- ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
- ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
- դյուրագրգիռ են
- նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
- անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը
- հեշտությամբ են շփոթվում
- պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
- դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
- դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումները, որոնք տևական ժամանակ առաջ են ասվել
- մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայի) խնդիրներ ունեն
- ձեռագիրը վատն է
- վատն է ժամանակի զգացողությունը
Հաշվի առնելով ուսումնական հատուկ կարիքով երեխաների նշված ընդհանուր դժվարությունները՝ առաջարկվում է ուսուցանելու հետևյալ ռազմավարությունը.
- Ընթերցելով հասկանալու դժվարություններ ունեցող երեխաներին ուսուցանել բանավոր բարձրաձայն ընթերցանությամբ: Թեստերը և ընթերցանության նյութերը տալ նյութի ձայնագրություններով:
- Հաճախակի ստուգել հնարավոր առաջընթացը: Նրանք պետք է իմանան, թե որքան են առաջադիմել իրենց անհատական ծրագրում:
- Անմիջապես անդրադարձ կատարեք հատուկ կարիքով սովորողների կատարած աշխատանքին: Նրանք պետք է իմանան, թե ինչ են սովորել:
- Որքան հնարավոր է նրանց գործունեությանը վերաբերող առաջադրանքները պետք է կարճ լինեն: Երկար նախագծերը հուսահատեցնում են նրանց:
- Սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է առարկայական դարձրեք այն, ինչը նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնց կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:
- Սովորելու դժվարություններ ունեցող սովորողները կարիք ունեն և պետք է ստանան արված աշխատանքին հատուկ գովասանքներ: «Լավ ես արել» կամ «Ինձ դուր է գալիս քո աշխատանքը» ասելու փոխարեն պետք է մեկնաբանությունը կապել արված աշխատանքի հետ՝ նշելով որոշ մանրամասներ:
- Եթե անհրաժեշտ է, կրկնեք առաջադրանք կատարելու ձեր ցուցումները գրավոր և բանավոր կերպով: Նման երեխաների համար նյութն ընկալելի է լինում, երբ որքան հնարավոր է շատ զգայարաններ են մասնակցում այդ գործում:
- Խրախուսեք համագործակցությամբ սովորելու գործունեությունները, երբ դա հնարավոր է:
- Աուտիզմով երեխաների ուսուցումն առավել արդյունավետ է դառնում, երբ կիրառվում է համակրգիչ: Աուտիզմով երեխաներն ունենում են անձնական տարածքն ունենալու խնդիր, և եթե դասարանը հարմար է, ապա ցանկալի է նստարանները դասավորել շարքով:
- Հատուկ կարիքով սովորողներին անհրաժեշտ է բարձրաձայն հուշել, եթե թվում է թե չեն հասկացել, ապա պետք է մի քանի անգամ, պարզ ձևով կրկնել խոսքը:
- Անհրաժեշտ է կիրառել Դիդակտիկ նյութեր: Դիդակտիկ նյութերն օգնում են ավելի լավ հասկանալ և տեսնել:
- Հատուկ կարիքով երեխային ցանկալի է կցել մի սովորողի, ով դրական կարող է ազդել խնդրի լուծման վրա:
- Հատուկ կարքիով սովորողները նախօրոք պետք է իմանան իրենց անելիքները, որպեսզի խուճապի մեջ չհայտնվեն
3. Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի հաջողած մեկ փորձ. Հաջողություններ, դժվարություններ, զարգացում:
Դասարանում ունեցել եմ հատուկ կարքիով սովորող, ով ուներ հենաշարժողական խնդիր: Ունեցել էր մանկական ուղեղային կաթված, ինչի արդյունքում գամված էր անվասայլակին: Գարիկը դպրոց հաճախում էր անվասայլակով, չէր կարողանում քայլել, մկանային համակրգը թույլ էր, մտածողությունը դանդաղ, խոսքը անհասկանալի:
Դժվարություններից էին տեղաշարժելու խնդիրները: Սովորողները սիրով օգնում էին Գարիկին, սակայն բնական կարիքները հոգալու համար՝ պետքարան, սնվել և այլն կանգնում էինք դժվարության առջև: Գարիկի հետ աշխատում էր առանձին մասնագետ: Դժվարություններից էր մարմնակրթության դասերը, որի ժամանակ հաճախ Գարիկը հուզվում էր, քանի որ ցանկանում էր հեծանիվ վարել, վազել և այլն: Սովորողները սիրով օգնում էին Գարիկին, որպեսզի նստի հեծանիվին և մասնակցի ճամփորդություններին:
Հաջողություններ շատ գրանցեցինք: Մեծ հաջողություններ դասընկերների հարգալից վերաբերմունքը դեպի Գարիկը: Նրանք կարողանում էին կարեկցել Գարիկին և աջակցել: 3-րդ դասարանի վերջում մեծ հաջողություն գրանցեցինք և Գարիկը սկսեց ինքնուրույն սնվել, նստած մնալ աթոռին և կարդալ տեքստեր: