- Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում։
- Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության ու մասնագիտական զարգացման հայելի-Անահիտ Հարությունյան
- Բլոգ՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ-Նվարդ Սարգսյան
Ընթերցեցի Անահաիտ Հարությաունյանի և Նվարդ Սարգսյանի հոդվածները, երկուսն էլ բավականին հետաքրքիր էին և տեղեկատվական: Կառանձնացնեմ Նվարդ Սարգսյանի հոդվածը, որտեղ հեղինակը կիսվում է իր ուսումնասիրության փորձով: Հոդվածում նա առանձնացրել է բլոգային ուսուցման առավելություններն ու թերությունները: Առավելությունները գերակշիռ մաս էին կազմում: Թերութություններն հիմնականում պայմանավորում է բլոգավարի մեդիահմուտ լինելուց:
Բլոգն այն հարթակն է, որտեղ պարզ երևում է սովորողի և մանկավարժի զարգացման ընթացքը: Արտացոլվում է մեդիահմուտ լինելու կարողությունների մակարդակը:
Բլոգն այն յուրահատուկ առցանց պահողն է, որտեղ խնամքով կարող ես պահպանել տարիներիդ աշխատանքը և հարկ եղած դեպքում օգտվել և տարածել,, որպեսզի ուրիշներն էլ օգտվեն մանկավարժական տարբեր մեթոդներից: Բլոգային ուսուցումը լավագույն միջոցն է հարստացնելու հայալեզու մանկավարժական մտքերն ու մեթոդները:
2. Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում։
- Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ-Նունե Մովսիսյան
- Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը— Աշոտ Բլեյան
Աշոտ Բլեյանը պարզ օրինակներով ներկայացնում է անգիրի դպրոցը: Անգիրի դպրոցը չզարգացող, չփոփոխվող մանկավարժությունն է: Այն կարչում է դասագրքերից և չի թողնում պրպտել, գտնել այլընտրանքներ: Դասագրքերն անթերի համարում են միայն այն մանկավարժները, ովքեր ցանկություն չունեն զարգանալու և մի փոքր ծանրաբեռնվածություն ավելացնելու:
Փորձը ցույց է տվել, որ անգիրի դպրոցը մոռացվում է:
Այնպիսի ժամանակաշրջան ենք ապրում, որտեղ համացանցը կարող է ծառայել մարդու ստեղծականության, գիտելիքների յուրացման միջոց: Պետք է դպրոցում սովորեցնել մեդիահմտություններ, դաստիարակել մեդիահմուտ սովորղներ, ովքեր չեն կարչում դասագրքային տեքստերից և չեն սահմանափակվում տրված գիտելիքներով: Կարողանում են մեդիադաշտը կիրառել ճիշտ և ծառայացնել իբրև գիտելիքի աղբյուր: Փորձը ցույց է տվել, որ անգիրի դպրոցի սովորողները նույնպես օգտվում են մեդիադաշտից, սակայն չեն սովորում ճիշ կիրառել և մեդիադաշտը դառնում է միայն ցածրակարգ սոցիալական ցանցերում ժամանակ վատնելու միջոց:
Աշոտ Բլեյանը վերջում դիպուկ նշում է, որ չի ցանկանում գրել մի տեքստ, որը ստիպողաբար պետք է մարդ կարդա և այն դառնա անգիրի տեքստ, այլ առաջարկում է հոդվածների, կայքերի այլընտրանք, որտեղ մարդը կաչող է ինքը որոշել, որն է իրեն հետաքրքիր և որն է ցանկանում ընթերցել:
3․ Կարդալ Ուսուցում բլոգով նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, առաջարկները։
4․ Օգտվելով Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները նյութից՝ անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց։ Դնել բլոգի հղումը։
5․ Կարդալ սովորողի բլոգին ներկայացվող պահանջները, ապա ընտրել մեկ սովորողի բլոգ, կատարել ուսումնասիրություն՝ համապատասխանությունը ներկայացվող պահանջներին: Արդյունքը հրապարակել բլոգում:
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ
Հարավային դպրոցի 4.2 դասարանի սովորող՝ Մարգարյան Արիանա: