Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Առարկայական ֆլեշմոբ

1-ին պարապմունք

Ծանոթանալ կրթահամալիրում ֆլեշմոբերի կազմակերպմանը

Կարդալ հոդվածները, քննարկել

Ֆլեշմոբերն ամենամսյա են և կազմակերպվում են կրթահամալիրում 2016-2017 ուսումնական տարվանից սկսված։ Ֆլեշմոբերը դասվում են ընտանեկան նախագծերի շարքին, որոնց հիմնական նպատակն է, ոչ թե ստուգել սովորողների իմացության աստիճանը, այլև մասնակից դարձնել ընտանիքի անդամներին առաջադրանքների կատարման ընթացքում։ Ֆլեշմոբերը լավագույն միջոցնե են, որ ստեղծում են սերտ կապ սովորողների և ընտանիքի անդամների միջև, ընտանիքի և դպրոցի միջև։

Մայրենիի ֆլեշմոբերը կազմվում են 2 մակարդակով՝ 5-6 տարեկանների և 6-8 տարեկանների համար։ 5-6 տարեկանների համար նախատեսված ֆլեշմոբերը հիմնականում ներկայացվում են հոլովակների տեսքով։

Մաթեմատիկայի ֆլեշմոբերը կազմվում են 4 մակարդակով։

Ֆլեշմոբերը կազմում են դասավանդողները, որպես մասնակգիտական զարգացման մաս։ Ֆլեշմոբի առաջադրանքները կազմելու համար օգտվում են մի շարք ուսումնական ռեսուրսներից։

2֊րդ պարապմունք

Ծանոթանալ առարկայական ֆլեշմոբի կազմակերպմանը

Կարդալ հոդվածները, բլոգում գրել դիտարկումներ

Հոդվածում ներկայացվում է մաթեմատիկայի ֆլեշմոբերի կազմակերպման ընթացքը։ Լիանա Հակոբյանը կիսվում է իր սեփական փորձով, թե ինչպես է կազմում 4-5-րդ դասարանցինների ֆլեշմոբերը, այնուհետև ինչպես է քննարկում սովորողների հետ։ Նշվում է, որ յուրաքանչյուր առաջադրանք քննարկում են, թե ինչպես կլուծեն տարբեր տարիքային խմբեր։ 5-6 տարեկանները հիմնականում խնդիրները լուծում են պատկերների միջոցով, առավել տեսանելի, 6 տարեկանից սկսած, երբ կարողանում են կարդալ, լուծում են խնդրի հենակետային բառերի օգնությամբ, ավելի բարձր տարիքային խմբերը կատարում են նշանակումներ տառային և թվային։

Ֆլեշմոբերը լավագույն միջոցն են ընտանիքին ներգրավվելու ուսումնական գործընթացին։

Գևորգ Հակոբյանը ներկայացնում է 2016թվականի սեպտեմբերյան ֆլեշմոբի 4֊րդ մակարդակի խնդիրներից մեկի լուծումը, որը բավականին բարդ է։ Հոդվածում ներկայացնում է, թե սովորողների հետ, որքան ուսումնական աշխատանքներ է իրականացվել, սովորողները որքան հոդվածներ են կարդացել, արդյունքում գտել են  Ֆերմա-Էյլերի թեորեմը, ըստ որի լուծել են խնդիրը։

Այս հոդվածն ապացույցն է այն բանի, որի ֆլեշմոբի լուծման համար բավական չեն միայն սովորողի ունեցած գիտելիքները, պետք է գործի դնել նաև որոնաղական, համագործակացային հատկությունները։

Յուրա Գանջալյանի հոդվածում խոսվում է լեզվի կարևորության մասին։ Յուրա Գանջալյանը ներկայացնում է մի հանրահայտ գիտնականի մասին իրական փաստեր, որտեղ երևում է, որ լեզվի ակադեմիական գիտելիքները, գիտական բառերի իմացություններն այդքան էլ կիրառելի չէ։ Մարդ պետք է կարողանա տարբեր լեզուներով հաղորդակցվել և պետք է սովորի այն պարզ կառույցները որոնք կարող ես կիրառել առօրյա խոսակցությունների ընթացքում։ Անգլերենի ֆլեշմոբի առաջադրանքները կազմված են այնպես, որտեղ անհրաժեշտ չեն դասագրքային գիտելիքներ։ Ֆլեշմոբերը ստեղծված են կրտսեր օղակից սկսած և ֆլեշմոբին կարող են բոլորը մասնակցել։ Այն կրկին սերտ կապ է ստեղծում ընտանիքի և դպրոցի միջև։

Հետաքրքիր հոդված էր, որտեղ ներկայացվում էր ընտանեկան դպրոցների փորձից։ Մանրամասն ներկայացվում է, թե ինչպես հեռավար կրթությունն անձայն մտավ տուն և բնակություն հաստատեց այդ տանը 2 ամիս։

Խոսվում է հեռավար կրթության դրական և բացասակն կողմերի մասին, որտեղ գերակշռում էին դրական կողմերը։ Միայն կարոտն էր, որ տանջում էր բոլորին և ստիպում վերադառնալ ֆիզիկական միջավայր։

3-րդ պարապմունք

Ծանոթանալ առարկայական ֆլեշմոբերի օրինակներին

Ընտրել առարկայական ֆլեշմոբների մեկ ամսվա առաջադրանքների շարք, կատարել առաջադրանքները, հրապարակել բլոգում, գրել դիտարկումներ

Ներկայացնում եմ մայրենիի ֆլեշմոբի 2-3֊րդ դասարանների առաջադրանքները։

  1. Տարվա ո՞ր եղանակն է հիմա, պատմի՛ր նրա մասին։

    Հիմա աշուն է։ Աշունն ունի երեք ամիս՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր։ Հիմա սեպտեմբեր ամիսն է։ Աշնանը մենք հաճախում ենք դպրոց։

    Նման առաջադրանքների պատասխանները ստիպում են մտածել առօրիայի մասին և տալ պատասխաններ։ Պատասխանները պետք է լինեն հակիրճ և բովանդակալից։
  2. Լրացրո՛ւ բանաստեղծության բաց թողած բառերը։

    -Ծուղրուղո՜ւ. աքլորը զիլ կանչեց թառին.
    — Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ, Զարթնեց մթնում ծիտը ծառին։
    -Ծուղրուղո՜ւ. Խոսեց ծեգին երկրորդ բերան.
    — Հո-հո՜, հո-հո՜, Նախիրն արդեն հանդը տարան։
    — Ծուղրուղո՜ւ.Լույսը բացվեց երրորդ կանչին.
    — Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ, Նստեց նանը տեղի միջին։

    Նման առաջադրանքները սովորողները կատարում են սիրով, հատկապես երբ ծանոթ են լինում բանաստեղծության կամ հեքիաթի բովանդակությանը։ Այստեղ ներկայացված է Ղ. Աղայանի «Առավոտը գյուղում» ոտանավորը։
  3. Պատասխանի՛ր հարցերին։

    Ա) Ինչո՞ւ աքաղաղը կատար ունի։ Աքաղաղը կատար ունի, որ կարողանա տարբերվել հավից։
    Բ) Ինչո՞ւ շողերը արև ունեն։ Շողերն իրենք արև են և տաքացնում են մեզ։

    Նման առաջադրանքները ռոդարիական են և ստիպում են մտածել ստեղծագործաբար, զարգացնելով սովորողների ստեղծագործական, երևակայական միտքը։
  4. Գուշակի՛ր հանելուկը։

    Թագավոր չի, թագ ունի,
    Երկար քնել չի թողնի։ «Աքաղաղ»

    Հանելուկները զարգացնում են սովորողների միտքը, դատելու կարողությունները։ Սովորողը մաս առ մաս վերլուծում է հանելուկը և փորձում գտնել յուրաքանչյուր մասին համապատասխան պատասխան, ընդհանրացնել և ստանալ բոլորի համար ընդհանուրը։
  5. Լրացրո՛ւ ասացվածքները։

    Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։
    Ով աշխատի, նա կուտի։

    Սովորաբար ասացվածքների սովորողները ծանոթանում հեքիաթների օգնությամբ։ Ասացվածքներն իրենց մեջ կրում են ենթատեքստ, որոնք սովորողները կարողանում են ընկալել տարբեր իրավիճակներից, օրինակներից ելնելով։
  6. Կոմիտասի ո՞ր երգից են այս բառերը։

    Բույն, արև, նարգիզ, սիրունիկ։ «Կաքավիկ»

    Կրթահամալիրում օրը սկսում ենք ազգային երգ ու պարով։ Կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող քաջատեղյակ է կոմիտասյան երգերին և շատ հեշտությամբ կարող են հասկանալ, թե իրենց քաջատեղյակ երգերից, որին է պատկանում բառերի շարքը։
  7. Նույն կամ մոտ իմաստ ունեցող բառերը խմբավորի՛ր։

    Գեղեցիկ, արփի, ճերմակ, աքլոր, պատուհան, սպիտակ, արեգակ, սիրուն, աքաղաղ, լուսամուտ։
    Գեղեցիկ֊սիրուն
    արփի — արեգակ
    ճերմակ — սպիտակ
    աքլոր — աքաղաղ
    պատուհան — լուսամուտ


    Նման առաջադրանքները հարստացնում են սովորողների բառապաշարը։ Կարող են առաջադրանքի կատարման համար օգտվել նաև համացանցից։
  8. Բանաստեղծության բառերի տառերը խառնվել են, դասավորի՛ր և գուշակի՛ր՝ որ բանաստեղծությունն է։

    Ուղմե, վիհոտ, սբլում, իփշո։
    Մեղու, հովիտ, սմբուլ, փոշի։ Ղ. Աղայան «Մեղու»

    Գրեթե բոլորը ծանոթ են Ղ. Աղայանի «Մեղու» ռիթմիկ խաղերգին, հեշտությամբ կարող են գտնվել խառնված տառերի տակ թաքնված բառերը։ Բառերը տեսնելուն պես դժվար չէ գուշակել, թե որ ոտանավորի մասին է խոսքը։
  9. Ամեն բառից մեկ տառ վերցնելով՝ ստացի՛ր գույնզգույն փետուրներով, կարմրակատար թռչնի անուն։

    Հանդ, կաքավ, արև, մեղու, սար, մեղր։
    հանդ — ա
    կաքավ — ք
    արև — ա
    մեղու — ղ
    սար — ա
    մեղր — ղ
    «աքաղաղ»

    Նախ փորձեցի հասկանալ, թե որ թռչնի մասին կարող է խոսքը լինել։ Գլխի ընկնելով, որ խոսքը աքաղաղի մասին է, սկսեցի ուշադրություն դարձնել տրված բառերին և նկատեցի, որ ճիշտ հաջորդականությամբ դասավորված են աքաղաղի տառերը տրված բառերի շարքում։
  10. Լողավազան բառի տառերով բառեր կազմի՛ր։

    Լող, ող, ավազան, ավազ, վազ, նավ

4-րդ պարապմունք

Առարկայական ֆլեշմոբի առաջադրանքների կազմում

Կազմել առաջադրանքների փաթեթ առաջիկա ամսվա համար, փորձարկել սովորողների հետ. Առաջադրանքները, արդյունքների մասին վերլուծությունը հրապարակել բլոգում։

Կազմել եմ մայրեննի ֆլեշմոբ։ Շաբաթվա ընթացքում իմ կազմած ֆլեշմոբին կմասնակցեն 2-3-րդ դասարանի սովորողները, որից հետո կներկայացվեն արդյունքները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s