Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում
- Ի՞նչ է ուսումնական նյութը։ Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր
- Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութեր
- Թեմատիկ ուսումնական նյութերի ստեղծում
1-ին պարապմունք
- Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ
- Ծանոթություն հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութի օրինակներին
Քննարկում՝ ուսումնական նյութերին տրվող պահանջներ, ում համար են ստեղծվում ուսումնական նյութերը, ինչ նպատակ պիտի ունենան, ինչ խնդիրներ լուծեն։ Կարդալ նյութեր՝
- Ուսումնական նյութ-Յուրա Գանջալյան
- Ընթերցարան — կազմեց Մարիետ Սիմոնյանը
- 65 խնդիր՝ նվիրված 65 ամյակին՝ խնդիրների ժողովածու-կազմեց Լիանա Հակոբյանը
- Մաթեմատիկական փաթեթ առաջին դասարանի համար՝ կազմեց Լուսինե Փաշայանը
- Անվճար մեդիագործիքներ բլոգերների համար — կազմեց Հերմինե Անտոնյանը
Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ դուրս է եկել մարդկային մտածողության մեջից, թե ուսուցիչը գիտելիքի միակ աղբյուրն է։ Մարդիկ գիտելիք կարող են ստանալ տարբեր ճանապարհներով՝ համացանցով։ Գործում են մի շարք կայքեր, որտեղ մարդը կարող է ինքնուրույն որոնումներրի ճանապարհով ստանալ գիտելիք, կրթություն։
Զարգացող ուսուցիչը չի կարող սահմանափակվել դասագրքում զետեղված որևէ թեմայի մասին տրվող ինֆորմացիայով։ Մեկ թեմայի մասին կարելի է հավաքագրել տարբեր տեղեկատվություններր տարբեր աղբյուրներից և ուղորդել սովորողին ինքնուրույն հավաքագրելու տեղեկատվություն։
2-րդ պարապմունք
Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր
Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված ուսումնական նյութեր (3 նյութ/փաթեթ), հրապարակել բլոգում՝ հիմնավորելով ընտրությունը։
Մաթեմատիկա I և II դասարանների համար֊ Լուսինե Փաշայան։
Ընթերցարան երրորդ դասարանի համար ֊ Մանուշակ Աբրահամյան
Ընթերցարան երկրորդ դասարան ֊ Լուսինե Փաշայան
Մեդիագրադարանում ուսումնասիրելով ուսումնական նյութերն առանձնացրել եմ Լուսինե Փաշայանի «Մաթեմատիկա 1-ին և 2֊րդ դասարանների համար» և «Ընթերցարան երկրորդ դասարան» փաթեթները։ Հետաքրքիր էին կազմված, հագեցած և հնարավոր էր օգտագործել որպես մեթոդական ուղեցույց։ Ընթերցարանը բավականին նկարազրդ էր, տեքստերը կարճ, աչքի համար հաճելի և սովորողին գրավող։ Սովորաբար սովորողները առաջին հերթին կարդում են այն տեքստերը, որոնք չեն անցնում մեկ էջի սահմանը և պատկերազարդ են։ Հարցերը նույնպես կարճ էին և հասկանալի, պարզ։
Ընտրել եմ Մանուշակ Աբրահամյանի «Ընթերցարան երրորդ դասարանի համար» փաթեթը, քանի որ ես ինքս երրորդ դասարանում աշխատել եմ հենց այդ փաթեթով։ Տեքստերի հաջորդականությունը համապատասխանում էր ուսումնական նախագծերին, ծավալը տեքստի մեծանում էր ըստ էջերի հաջորդականության։ Պակասում է պատկերազարդ լինելը։
3֊րդ պարապմունք
Ուսումնական նյութերի կազմում
Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում․
- անհատական աշխատանքի համար
- խմբային աշխատանքի համար
4-րդ պարապմունք
Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում․
- անհատական աշխատանքի համար
- խմբային աշխատանքի համար
- ստեղծած նյութերը փորձարկել դասարանում, արդյունքները հրապարակել բլոգում։
5-րդ պարապմունք
Ստեղծած ուսումնական նյութերի գրախոսում. Բլոգում ներկայացնել փորձարկման արդյունքները (առավելությունը, թերությունները, բացթողումները, զարգացումը)