Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Մանկավարժության ընդհանուր բաղադրիչ. թեմա 2

1․ Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը: 

2. Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները։

Նախագծի անվանումը֊
Նախագծի մասնակիցները՝
Նախագծի իրականացման վայրը՝
Նախագծի տևողությունը՝ սկիզբը և ավարտը
Նախագծի նպատակները՝
Նախագծի խնդիրները՝
Ակնկալվող արդյունքները՝
Անհրաժեշտ պարագաների ցանկը՝
Նախագծի իրականացման ընթացքը՝
Նախագծի արդյունքը կամ ամփոփումը՝

Կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցումը կարող է ունենալ տարբեր կառուցվածքներ կախված նախագծի տեսակից, ժամկետից և այլն։

Կիրառվում են ինչպես շուրջտարյա, ամսական, շաբաթական կամ կարճաժամկետ նախագծեր, այնպես էլ այնպիսի նախագծեր որոնց տևողությունը կարող է լինել 1 ժամից ոչ ավելՙ

Պարտադիր յուրաքանչյուր նախագիծ ունենում է իր անվանումը, որը բնութագրում է տվյալ նախագծի գաղափարը։

Այնուհետև նշվում է, թե ովքեր կարող են մասնակցել նախագծին, սովորաբար նախագծերը բաց են, կարող են մասնակցել ինչպես կրթահամալիրի սովորողները, ծնողներն ու ընտանիքներն այնպես էլ մարդիկ ովքեր կրթահամլիրում չեն սովորում։

Ցանկացած նախագիծ ունենում է իրականացման վայր, կարող է լինել դասարանը, դպրոց֊պարտեզի բակը, որևէ այգի, փողոց, տուն և այլն։


Նշվում է նախագծի տևողությունը՝ շուրջտարյա, որևէ ուսումնական շրջան, ամիս, օր կամ ժամ։ Պարտադիր սկիզբը և ավարտը։

Նախագծի իրականացումը ենթադրում է նպատակների իրականացում։ Մեր առջև դնում ենք տարբեր ուսումնական, կրթական, զարգացնող նպատակներ որոնք պետք է իրականացնենք նախագծի իականացման ընթացքում։

Նախագծի նպատակներն իրականացնելու ճանապարհին առնչվում ենք խնդիրների, որոնց մասին նախագիծ իրականացնողն արդեն որոշակի պատկերացում կարող է ունենալ և պարտադիր նշում է իր նախագծի մեջ։

Նախագծի իրականացման սկզբում պետք է գաղափար ունենալ, թե ի՞նչ արդյունքներ կարող են գրանցել նախագծի մասնակիցները։ Նշվում է ակնկալվող արդյունքները, որոնք կարող են նաև չհամապատասխանել վերջնարդյունքին։

Անհրաժեշտ պարագաների ցանկում նշվում է, բոլոր այն գործիքները, որոնք անհրաժեշտ են նախագծի իրականցման ընթացքում։

Նախագծի իրականցման ընթացքում ներկայացվում են բոլոր քայլերը, որոնք պետք է կատարվեն։ Կախված նախագծի տևողությունից, նպատակներից և խնդիրներից ընթացքը կարող է լինել կարճ կամ երկար։

Վերջում դրվում է նախագծի վերջնարդյոինքը, որին հասել են նախագծի մասնակիցները։

Ամփոփումը ներկայացվում է տարբեր միջոցներով՝ տեսահոլովակ, պատում, ֆիլմ, ռադիո, նկարաշար և այլն։

Կից ներկայացնում եմ իմ կազմած նախագիծը, որն իրականացրել եմ 5 տարեկանների խմբում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s