Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Տեխնոլոգիական աշխատանք

Կոմիտաս. Գույներ և ազդեցություններ

Օրը՝ 25.09.2018  

Ժամը՝ 11։00֊12։00

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց֊պարտեզի բակ

Մասնակիցները՝ 1-2 դասարանի սովորողներ

Անհրաժեշտ պարագաներ՝  Սպիտակ թղթեր, վրձիններ, ջրաներկեր, ջրամաններ, աշխատանքային գոգնոցներ, երաժշտություն (Կոմիտաս Կաքավիկ): 

Նկարագրությունը՝

Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են բակի սեղանները բոլոր անհրաժեշտ պարագաներով: Դասվարը կամ դասվարի օգնականը ընտրում է կոմիտասյան որևէ ստեղծագործություն՝ ունկնդրման համար: Երբ միանում է երաժշտությունը, սովորողներն ընտրում են մեկ կամ մի քանի գույներ և սկսում նկարել (թեման՝ ազատ ընտրությամբ): Աշխատանքի ավարտից հետո դասվարը կամ դասվարի օգնականը ֆոտոխցիկով կամ հեռախոսով նկարում է պատրաստի աշխատանքները, ֆիլմ պատրաստում՝ կցելով աշխատանքի ընթացքում հնչած երաժշտությունը: Հետո միասին դիտում են ֆիլմը, յուրաքանչուր սովորող փորձում է գտնել իր աշխատանքը և անուն որոշել նրա համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s