Рубрика: Երրորդ դասարանի աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ․ 09.11-13.11

09.11.2020

  1. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  2. Երգ
  3. Ընթերցանություն — Աթաբեկ Խնկոյան << Մկների ժողովը>> և Հ․ Թումանյան <<Աշուն>> բանաստեղծություն
  4. Տեխնոլոգիական աշխատանք — տերևներով ստեղծում ենք պատկերներ
  5. Ուրախ մաթեմատիկա — Ինքնուրույն աշխատանք

10.11.2020

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Ես և շրջակա աշխարհը — տարվա եղանակները՝ աշուն, աշնան փուլերը, ամիսները
  3. Մայրենի — աշխատանք գիրք-տետրի էջերով
  4. Ընտրությամբ գործունեություն
  5. Շախմատ

11.11.2020

  1. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջերով
  2. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  3. Ուրախ մաթեմատիկա — Հռոմեկան թվագրություն, հռոմեական թվանշաններ
  4. Լող
  5. Լող

12.11.2020

  1. Տեխնոլոգիա — <<Մկների ժողովը>> կերպարների ստեղծում
  2. Ընթերցանություն — Աթաբեկ Խնկոյան <<Մկների ժողովը>> դերային ներկայացում
  3. Ուրախ մաթեմատիկա — Հռոմեական թվագրություն, երկրաչափական պատկերներ
  4. Մարմնակրթություն
  5. Բլոգավարություն

13.11.2020

  1. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  2. Մայրենի — աշխատանք գիրք-տետրի էջերով
  3. Մայրենի — ռադիո․ Սեբաստացի կրթահամալիր
  4. Ընտրությամբ գործունեություն
  5. Մաթեմատիկա — Գործողություններ եռանիշ թվերով, խնդիրենրի լուծում և մեկնաբանում
Рубрика: Без рубрики

Սեբաստացու օրեր․ Կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Նոյեմբեր

Նպատակը՝ Սովորել, ծանոթանալ կրթահամալիրի ծեսերին, իրականացնել, տարածել, սովորողներին մասնակից դարձնել ծեսերի, ազգային մշակույթի տարածմանը, պահպանմանը:

Խնդիրները՝

  • Մեդիահմտությունների զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • Բլոգավարության հմտությունների զարգացում

Ընթացքը՝ Սովորողներից յուրաքանչյուրը հարցազրույցի, պատմումի միջոցով պատմում է կրթահամալիրի մասին, իր՝ սեբաստացու մասին՝

  • Պատմի՛ր կրթահամալիրի, քո դպրոցի մասին՝
  • Ինչո՞վ է տարբերվոմ քեզ ծանոթ մյուս դպրոցներից:
  • Դու սեբաստացի՞ ես:
  • Ինչպե՞ս է երևում կամ ինչպե՞ս ես դու զգում, որ սեբաստացի ես:
  • Քո շրջապատոմ կան մարդիկ, ովքեր գիտեն կրթահամալիրի մասին, հարցազրույց վերցրու, եթե չգիտեն , ինքդ պատմի՛ր:
  • Ո՞ր տոնը կամ ծեսն է քեզ շատ դուր եկել, արդյոք բոլորը գիտեն կրթահամալիրային տոների, ծեսերի մասին, չմոռանաս այդ մասին էլ հարցնել, պատմել :
  • Հորինի՛ր պատմություն Սեբաստացիները կամ այլ վերնագրով:

Թթուդրիկի ծեսը սեբաստացու օրերին՝

Ծեսը իրականացնելուց առաջ նախ ընտանիքի անդամներից տեղեկություններ ենք հավաքում, գրում թթվի նոր բաղադրատոմս: Տատիկները պատմում են՝ իրենք ինչպես են թթու դրել, սովորղները մուտքագրում են կամ ձայնագրում, որպեսզի Թթուդրիկի ծեսը իրականացնելիս առաջնորդվենք այդ բաղադրատոմսով: Զուգահեռ տատիկները կարող են պատմել՝ ինչպես են պատարաստել անուշեղեն:

Թթուդրիկի ծեսն իրականացնելու համար օգտագործելու ենք տարաներ, որոնք հետագայում զարդարվելու են սովորողների կողմից։

Մայրենի + տեխնոլոգիա՝ Թթվի բաղադրիչների մասին հորինուկների ստեղծում, մուտքագրում,   Paint  նկարչական ծրագրով մեդիանկարների ստեղծում, ամբողջական ներկայացում  Power Point  ծրագրով, տեղադրում բլոգներում։

Մաթեմատիկա՝ սեբաստացու օրերին «Թթուդրիկի ծեսը» ընտանիքի անդամների հետ իրականացնելիս, միասին կատարում եք գննումներ, գրանցում յուրաքանչյուր մթերքի գինը, ծախսած գումարը, հորինում  խնդիրներ:

Ես և շրջակա աշխարհ՝ Տեղեկություներ հավաքում բույսերի, բանջարեղենների մասին, տարվա ո՞ր եղանակին են սովորոբար թթու դնում և ինչու, թթվի օգտակարության մասին:

Մեդիահմտություն՝ Paint ծրագրով նկարում ենք «Թթուդրիկ» թեմայով նկարներ, մուտքագրում, որոնք հետո կզարդարեն մեր թթվի տարաները:

Թթուդրիկի ծես սովորողներն իրականացրել են ընտանեկան դպրոցներում։ Սովորողներից յուրաքանչյուրը կներկայացնի իր իմացած ձևը և միասնական թթու կդնենք նաև դպրոցում։