Ընատանեկան նախագիծ՝ «Ուսումնական աշուն»
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ժամկետը՝ Նոյեմբերի 2-8
Նպատակը՝ Հեռավար ուսուցման կազմակերպում ու իրականացում, սովորած նյութի ամրապնդում, աշնանյին արձակուրդները անցկացնել հետաքրքիր և ուսուցողական:
Խնդիրներ`
- մեդիահմտությունների զարգացում,
- բանավոր խոսքի զարգացում,
- շրջակա միջավայրի ճանաչում,
- ընտանիքի անդամների մասնակցություն նախագծի իրականացմանը
- բլոգով աշխատելու կարողությունների զարգացում:
Ընթացքը՝
Ընտրի՛ր թեմաներից մեկը և իրականացրո՛ւ ընտանիքի անդամների հետ միասին
«Թթուդրիկի ծես»՝ ընտանիքի անդամների հետ միասին իրականացրու Թթուդրիկի ծեսը: Հորինի՛ր փոքրիկ պատմություն Թթուդրիկի բաղադրիչների մասին, մուտքագրի՛ր, նկարի՛ր Paint ծրագրով, տեղադրիր բլոգումդ և հղումն ուղարկ՛ր: Հորինի՛ր նաև հանելուկներ:
Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն՝
- Պատմի՛ր կրթահամալիրի, քո դպրոցի մասին՝
- Ինչո՞վ է տարբերվոմ քեզ ծանոթ մյուս դպրոցներից; (Մենք համագործակցել ենք այլ դպրոցների հետ, կկարողանաս)
- Դու սեբաստացի՞ ես:
- Ինչպե՞ս է երևում կամ ինչպե՞ս ես դու զգում, որ սեբաստացի ես:
- Քո շրջապատոմ կան մարդիկ, ովքեր գիտեն կրթահամալիրի մասին, հարցազրույց վերցրու, եթե չգիտեն , ինքդ պատմի՛ր: (Բակում, այգում, տանը հարցազրույց վերցրու, ձայնագրի՛ր, կարող ես նաև տեսագրել):
- Ո՞ր տոնը կամ ծեսն է քեզ շատ դուր եկել, արդյոք բոլորը գիտեն կրթահամալիրային տոների, ծեսերի մասին, չմոռանաս այդ մասին էլ հարցնել, պատմել :
- Հորինի՛ր պատմություն Սեբաստացիները կամ այլ վերնագրով։
Հարցերի պատասխանները ներկայացրու բլոգումդ։
Աշնան գույները— ստեղծիր գեղեցիկ աշնանային լուսանկարներ։ Լուսանկարիր աշնանային բնությունը, հորինիր փոքրիկ պատմություն աշնան գույների մասին։ Արդյունքները ներկայացրու բլոգումդ։