Рубрика: Ծննդյան ծես

Ծննդյան ծես

Այսօր մեր դասարանում տոն էր։ Մեր սիրելի Ստելլայի ծննդյան ծեսը։ Այս տարի պլանավորել ենք իրականացնել ծննդյան ծեսերի նախագիծ, որի ժամանակ կլուծենք մի շարք խնդիրներ և նպատակներ։

Ստելլայի ծննդյան տոնի կապակցությամբ իրականացրեցինք բացօթյա տեխնոլոգիական աշխատանք։ Սովորողները գունավոր թղթերով համաչափ ծալումների միջոցով ստեղծեցին բացիկներ։ Բացիկների մեջ գրեցին իրենց սրտի խոսքը, բարեմաղթանքները և նվիրեցին իրենց ընկերոջը։

Ի՜նչ ծնունդ առանց համեղ տորթի: Բոլորս շա՜տ ուրախ էինք: