Рубрика: Հանդիպումներ

Սեբաստացի կրթական համայնքի բաց հավաք

Իրականացման օրը — 08.09.2020թ

Ժամը — 19:00

Մասնակիցներ — 3.2 դասարան, Սեբաստացի կրթական համայնք

Բաց հավաքի ժամանակ քննարկեցինք մի շարք հարցեր.

  1. Երթւողիների կազմակերպում
  2. 2020-2021 ուսումնական տարի
  3. ՊՈԱԿ-ի վերածումը հիմնադրամի

Ծնողներն իրենց վերաբերմունքն արտահայտեցին և միանշանակ կողմ եղան, որ մեր ՊՈԱԿ-ը վերածվի հիմնադրամի:

Հնչեցին մի շարք հարցադրումներ.

  1. Ինչո՞ւ դեռևս 2-3 տարի առաջ չի լուծվել այս հիմնահարցը:
  2. Ո՞վ է ունենալու կրթահամալիրի տնօրենի լիազորությունները:
  3. Ի՞նչ հիմնավորում է տալիս նախարարությունը, ինչո՞ւ չի ցանկանում ՊՈԱԿ-ը վերածել հիմնադրամի:
  4. Ինչպիսի՞ տեսք կունենա Բլեյանի դպրոցն առանց Բլեյան:

Սեբաստացի կրթական համայնքի բաց հավաքն տեսագրված է և այն կարող եք դիտել այստեղ: