Рубрика: Ճամփորդական նախագծեր

Գիտելիքի օրը բարձունքում

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Մեկնում՝ ժամը 9:00
Վերադրաձ՝ ժամը 17:00
Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոցի3-րդ դասարանի սովորողներ
Օրը՝ 01.09.2020
Հեռավորությունը՝ Երևան- Սևան — 66,2 կմ, 1ժամ 8րոպե
Սովորողների, ծնողների թիվը՝ 20
Ճամփորդության պատասխանատու՝ Մոնիկա Տոնոյան
Վարորդը՝

Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան/
Առաջին կանգառ- Գեղամա լեռնաշղթա, բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ
Երկրորդ կանգառ- Սևանի քաղաքային լողափ

Նպատակը՝
Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկոլոգիական աշխատանքի իրականացում
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական

Ճամփորդության ընթացքում նախատեսում ենք՝

  • շրջիկ ընթերցումներ՝ ճանապարհին հանդիպող ցուցանակների ընթերցում
  • չափումներ՝ չափում ենք Երևանից-Սևան ճանապարհը որքա՞ն ժամանակում ենք անցնում
  • լուսանկարչական պլեներ՝ Սևանը իմ ֆոտոխցիկից

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, պահեստային գուլպա
  • Լողազգեստ, լողաթափ, սրբիչ
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • անհատական բուժարկղիկ
  • Բրդուճներ, մրգեր, ջուր
  • ախտահանիչ նյութեր, դիմակ

Օրակարգ՝
9:00`մեկնում ենք Հարավային դպրոցից
10:00` դեպի Մաշտոցներ մատուռ բարձունքի հաղթահարում
11:30` բարձունքում ընդմիջում, լուսանկարչական պլեներ
12:00`ժամանում քաղաքային լողափ
12:00-12:30` բակային խաղեր
12:30` լողում ենք  Սևանա լճում
13:00-13:30` ընդմիջում
14:00-15:30 `լող Սևանա լճում, արևային լոգանք
16:00`վերադարձ
Նյութի աղբյուրը՝ Անահիտ Հարությունյանի բլոգ

Ճամփորդության ամփոփում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s