Մասնակիցներ — 2.2 դասարանի սովորողներ
Ժամանակահատված -25.05-05.06
Ակտիվացում ամռան ընթացքում: Կրթահամալիրում յուրաքանչյուր սովորող 2-րդ, 3-րդ դասարանից սկսած վարում է իր անձնական բլոգը: Բլոգն այն ուսումնական տարածքն է, որտեղ երևում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեությունը: Բլոգում հստակ երևում են սովորողների նախասիրություններն ու զարգացման փուլերը:
Նպատակ
3-րդ դասարանի սկզբում սովորողների աշխատող բլոգներ ունենալը և վարելը:
Խնդիրներ
- Բլոգի բացում
- Պաստառի ընտրություն, գույնի փոփոխում և այլն
- Բաժինների բացում
- Տեքստային նյութերի տեղադրում
- YouTube-ից նյութի տեղափոխումը բլոգ
- Նկարների ներբեռնում
- Հղումի տեղադրում և հեռացում
Արդյունք
Սովորողները կունենան իրենց բլոգները, ավելի մեդիահմուտ կլինեն, իրենց նյութերը կտեղադրեն իրենց բլոգներում, ուսումնական գործունեությունը կկազմակերպվի նաև իրենց բլոգների միջոցով:
Սովորողների բլոգները տե´ս այստեղ: