Հինգշաբթի օրը եղբայրս ներկում էր տատիկիս և պապիկիս տան ցանկապատը։ Հանկարծ նա տուփով ներկը թափեց իր շորերի վրա։ Ներկը կանաչ էր, և եղբայրս ոտքից գլուխ ներկվեց կանաչ գույնի։ Բոլորս ծիծաղեցինք։ Գալոյան Միկա
Պատմեմ մի զվարճալի պատմություն։
Երբ առավոտյան ես և քույրս արթնացանք, մի ծիծաղելի իրավիճակում հայտնվեցինք։ Մեր տարիքները նույնն էր մնացել, բայց մենք մեր ծնողների հետ մարմիններով փոխակերպվել էինք։ Մենք դարձել էինք ծնողներ, իսկ մեր ծնողները՝ երեխաներ։ Մի ամբողջ օր ես և քույրս ուրախացանք։ Նախ մենք մեր ծնողներին տարանք դպրոց, իսկ մենք վերադառնալով տուն սկսեցինք համակագչային խաղեր խաղալ։ Երբ նրանք դպրոցից վերադարձան, մեր փոխարեն կատարեցին տնային աշխատանքները և շուտ պառկեցին քնելու։ Իսկ ես և քույրս մինչև ուշ գիշեր մուլտֆիլմեր դիտեցինք։
Հանկարծ ես արթնացա․․․․․ Պարզվեց այս ամենն ընդամենը երազ էր։
Հարությունյան Խորեն
Թոռնիկները գնում են տատիկ, պապիկի տուն հանգստանալու: Երբ վերադառնում են տուն, զանգում են տատիկին : Տատիկը վիրավորված հարցնում է, թե ինչո՞ւ են իրեն մոռացել և մեկ ամիս է չեն այցելել: Թոռնիկները ծիծաղում են և պատասխանում, որ իրենց տանից են վերադառնում:
Կարախանյան Աշոտ
Լինում է չի լինում, մի տղա է լինում։ Նրա անունը Դամբուլ է լինում ։
Մի օր Էս Դամբուլը հանդիպում է դամբուլենու(դամբուլի ծառ)։ Աստիճան է դնում, բարձրանում ծառը ու մեկ դամբուլ քաղում։ Ոըտում է ու դամբուլ դառնում։ Մարգարյան Արիանա
Մի քույր և եղբայր են լինում։ Նրանք շատ են վիճում։ Մի օր մայրիկը որոշում է գնալ շուկա և հանձնարարում է երեխաներին, որ սենյակը հավաքեն և սեղան գցեն։
Երեխաները սենյակը լավ հավաքում են, իսկ ահա սեղանը՝ պատշգամփից դուրս են գցում։ Մայրիկը երբ տուն է գալիս, շա՜տ է ուրախանում՝ սենյակը հավաքված տեսնելով, բայց երբ տեսնում է, որ սեղանը չկա, զարմացած հարցնում է․
-Որտե՞ղ է սեղանը,- երեխաները պատասխնում են.
-մայրի՛կ, դու չասացի՞ր, որ սեղանը գցենք, մենք էլ՝ գցել ենք։ Գաբրիելլա Ալբերտ
Մի օր ես ու հայրիկս գնացել էինք կենդանիների շուկա։ Այնտեղ ես տեսա մի փոքրիկ մկնիկ։ Մենք նրան գնեցիք, տան ճանապարհին տեսանք, որ նա մեքենայի մեջ կորել է ։ Փնտրում էինք նիան և չէինք կարողանում գտնել։ Այդ ժամանկ ինչ-որ բան իմ գրպանում շարժվում էր։ Ձեռքս տարա գրպանս և այնտեղ գտա մկնիկին։ Բալաբանյան Էլինա
Մի քաղաքում ապրում էր մի մարդ, անունը՝ Հահաս, իսկ ազգանունը՝ Ծիծաղաս։ Մի անգամ, նա գնում է կովի մոտ՝ կաթ գնելու։ Սակայն կովը Հահասին քսում է պատին։ Ու Հահասը դառնում է լխճորված լոլիկ։ Մարդիկ տեսնում են Հահասին և նրանից պատրաստում աղցան։ Երբ մարդիկ ուզում են ուտել աղցանը, Հահասը նորից մարդու կերպար է ընդունում։ Բոլորը վախեցած կռվում էին Հահասի հետ։ Մեկը փորձում էր ուտել նրա ձեռքը, մյուսը՝ պատռել գլուխը, իսկ երրորդը՝ ոտքը կոտրել։
Կռվից հետո Հահասը չէր կարող քայլել և ընկնում է գետնին։ Նրա ձեռքերը կերել էին, գլուխը՝ կտրել, իսկ մի ձի էլ՝ Հահասի դեմքի վրայով էր անցել։ Սակայն որոշ ժամանակ անց նա նորից մարդ դարձավ։ Նա չէր կարողանում լավ քայլել և ձևափոխվում է մկնիկի ու սկսում ծիծաղելի շարժումներ անել ու պարել։ Այնուհետև վերածվում է բլոճի, հետո՝ ձկնիկի։ Դառնալով ձկնիկ, սկսում է լողալ ջրերում։ Վերջում վերածվում է ճտիկով գրիչի։
Մի մարդ, ով գնացել էր ծով, վերցրեց գրիչն ու գրեց այնքան, մինչ Հահասի թանաքն ավարտվեց․․․
Հակոբյան Ռոբերտ